Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» կառուցման ժամկետներ են նշել
Ավարտին է մոտենում «Զանգեզուրի միջանցքի» երկաթուղու նախագծումը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։
Նրա խոսքով, երկաթուղու տարեկան թողունակությունը կկազմի մինչև 15 միլիոն տոննա:
«Հորադիզ-Աղբենդ հատվածը կավարտվի 2026 թվականին: Ադրբեջանը նաև պատրաստվում է կառուցել Նախիջևանի միջով մոտ 200 կիլոմետրանոց հատված, որի նախագծումն ավարտվել է, և շինարարությունը կսկսվի շուտով: «Ադրբեջանի երկաթուղիներ»-ը նախագծի իրականացումը կսկսի մի քանի օրվա ընթացքում»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։