Իսրայելը երկրի արևմտյան ափին լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է սկսել
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Արևմտյան ափի հյուսիսում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։
«Իսրայելի պաշտպանության բանակը, սահմանապահ ոստիկանությունը և ընդհանուր անվտանգության ծառայությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Սամարիայի հյուսիսում», - ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը ընդգծել է, որ անվտանգության ուժերը թույլ չեն տա, որ ահաբեկչությունը արմատավորվի այդ տարածքում և ակտիվ միջոցներ են ձեռնարկում այն կանխելու համար: