Իջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանները
Քաղաքականություն

Կարծում եմ` Արման Թաթոյանը մոլորության մեջ է. քաղաքական վերլուծաբան

««Միասնության թեւեր» շարժման ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը այսօր հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին հաղթելու համար նախկին երեք նախագահները պետք է դուրս գան քաղաքականությունից: Խոսքը մինչեւ 2018 թվականը պաշտոնավարած նախագահների մասին է: Կարծում եմ, Արման Թաթոյանը մոլորության մեջ է, եթե անկեղծորեն կարծում է, որ նախկին երեք նախագահների՝ քաղաքական պրոցեսներում չլինելը դառնալու է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործուն միջոց»,-անդրադառնալով այսօր Թաթոյանի հնչեցրած հայտարարությանը՝ նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նրա կարծիքով, սա նույնիսկ թեմա է, որի վրա փորձ է արվում ընդհանրապես միավորներ հավաքել քաղաքական դաշտում, ոչ ավելի:

«Եվ սա չի վերաբերում միայն Թաթոյանին, այլ գործնականում բոլոր այն ուժերին, որոնք այս միտքն են առաջ մղում, իբրեւ Փաշինյանի դեմ պայքարում հաջողության գրավական: Կրկնեմ, սա մոլորություն է, եթե արտահայտվում է որպես անկեղծ պատկերացում: Դե, իսկ եթե դրա ներքո կան արդեն այլ հաշվարկներ, ապա, գործ ունենք իհարկե ուրշ բանի հետ: Իսկ ինչու՞ է մոլորություն: Եթե երեք նախկին նախագահները ոչ միայն քաղաքականությունից, այլ նույնիսկ հեռանան կյանքից (երկար կյանք նրանց բոլորին), ապա միեւնույն է, նրանց «ստվերը» քարոզչական դաշտում անխնա ծառայեցվելու է ցանկացածին նրանցից որեւէ մեկի հետ կապելու համար:

«Կապելու» պրոցեսը ռացիոնալ չէ շատ վաղուց: Դա իռացիոնալ հանրային ընկալումների վրա կատարվող խաղադրույք ու հաշվարկ է, ու այն աշխատելու է մշտապես: 

Հենց այստեղ է առանցքայինը, որ պետք է աշխատել հանրային ընկալումների դաշտում ռացիոնալության տարածությունը մեծացնելու վրա, ինչի հարցում որեւէ նշանակություն չունի՝ երեք նախկին նախագահները քաղաքական դաշտում են, թե՞ ոչ:

Օրինակ, գործնականում բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ կա հանրության առնվազն 50-60 տոկոս մի հատված, որը չի հարում որեւէ քաղաքական ուժի, չի վստահում գործող ուժերին:

Որեւէ նոր ուժի համար այդտեղ է աշխատանքային հիմնական դաշտը: Եվ այդ դաշտում չունի նշանակություն՝ նախկին նախագահները քաղաքականության մեջ են, թե ոչ: Այդ դաշտին պետք է ներկայացնել քաղաքական նոր առաջարկ, որը կլինի վստահելի եւ քաղաքական գործընթաց կներառի հանրային նոր շերտեր ու խմբեր:

Ի դեպ, ինչպես նկատել եմ մի քանի անգամ, կարծես թե այդ տրամաբանությամբ աշխատանքի մոդելն է ընտրել Սամվել Կարապետյանի ձեւավորած շարժումը: Համենայն դեպս, գոնե մինչ այժմ այդ շարժումը չի հայտարարել, թե նախկին նախագահները պետք է դուրս գան քաղաքականությունից: Այո, ասել են, որ ընտրությանն ընդառաջ չեն գործակցի նրանց հետ, բայց կարծես թե չեն հայտարարել, որ պետք է նրանք դուրս գան քաղաքականությունից:

Սա ռացիոնալ է, սա է ռացիոնալը: Ի վերջո, նախկին երեք նախագահներն ունեն իրենց համակիրների սեգմենտը, որ ապահովում է ընդդիմադիր քաղաքական տրամադրվածությամբ կայուն շերտեր: Այո, այդ շերտերի հավաքական ծավալը բավարար չէ Նիկոլ Փաշինյանի զբաղեցրած տեսակարար կշռի վճռորոշ նվազեցման համար: Բայց, այստեղ լուծումն այն չէ, որ չլինեն այդ շերտերը, այլ այն, որ լինեն նորերը՝ եւ ոչ եղածի հաշվին:

Կարծում եմ, սա էական է»,-նշում է քաղաքական վերլուծաբանը։