Ռուսաստանը ստացել է ԱՄՆ-ի Ուկրաինայի համար խաղաղության ծրագրի տարբերակները, որոնք շփոթեցնող են. Ուշակով
Ռուսաստանը ոչ պաշտոնական ուղիներով ստացել է Վաշինգտոնի առաջարկած Ուկրաինայում պատերազմը լուծելու խաղաղության ծրագրի մի քանի տարբերակ։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում՝ ընդգծելով, որ Մոսկվա որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ուղարկվել։
«Պաշտոնական փաստաթուղթ չկա, բայց կա փաստաթուղթ», - ասել է Ուշակովը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից պաշտոնական տարբերակի տիրապետման մասին հարցին։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան ունի մի քանի փաստաթղթեր, և դրանցից մի քանիսը նույնիսկ շփոթեցնող են: