Վահան Ավագյանն ընդդեմ Արիանա Հովսեփյանի գործով դատարանը որոշում է կայացրել
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Ա. Արզումանյանի, նոյեմբերի 21-ին դռնբաց դատական նիստում քննեց Վահան Ավագյանի հայցն ընդդեմ Արիանա Հովսեփյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Դատարանը կայացրեց արդար դատական ակտ՝ Վահան Ավագյանի հայցն ընդդեմ Արիանա Հովսեփյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, թողնել առանց քննության։
Արիանա Հովսեփյանը խորին շնորհակալություն է հայտնում իր լավ բարեկամ, փաստաբան Գարիկ Սահակյանին իր պրոֆեսիոնալիզմի և գործին մեծ նվիրումի համար: