Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սոչիին. կան վիրավորներՄեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. ՍուրենյանԷսի շատ դաժшն հետևանք կունենա, չի կարելի, մենք մարդ ենք՝ ստեղ նստած․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Գանձասարը հայկական է և չպետք է թույլ տալ՝ այս փաստերը խեղաթյուրվեն․ պահանջում եմ ՀՀ-ից որևէ արձագանք հնչի․ Աննա Գրիգորյան
Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱգրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե ՀովհաննիսյանՌուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը դիմավորում է Բաքվի բանտում
Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ
Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներՄինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԴիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնել Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի
Հասարակություն

Հայաստանում իրավիճակը մտահոգիչ է, թոքի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածված ուռուցքային հիվանդություններից մեկը

Թոքի քաղցկեղը շարունակում է համարվել ժամանակակից առողջապահության ամենալուրջ խնդիրներից մեկը։ Աշխարհի բազմաթիվ երկրներում նոյեմբեր ամիսը ավանդաբար նվիրվում է այս հիվանդության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, քանի որ այն ուռուցքային հիվանդություններից մահացության պատճառների շարքում մշտապես զբաղեցնում է առաջին տեղը։

GLOBOCAN-ի 2022 թ-ի տվյալներով՝ թոքի քաղցկեղը դարձել է աշխարհում ամենահաճախ ախտորոշվող չարորակ նորագոյացությունը։ Նշված տարվա ընթացքում արձանագրվել է շուրջ 2.48 միլիոն նոր դեպք, ինչը կազմում է բոլոր առաջին անգամ ախտորոշված քաղցկեղների 12.4%-ը։ Միևնույն ժամանակ՝ թոքի քաղցկեղը դարձել է մոտ 1.82 միլիոն մահվան պատճառ՝ ապահովելով քաղցկեղից մահվան գրեթե յուրաքանչյուր հինգերորդ դեպքը։

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ հիվանդացության աշխարհագրական բաշխումն ունի զգալի տատանումներ։ Թոքի քաղցկեղի ամենաբարձր բեռը բաժին է հասնում Արևելյան Ասիային, որտեղ ապրում է այս հիվանդությունն ունեցող մարդկանց կեսից ավելին։ Միայն Չինաստանը 2022թ.-ին գրանցել է ավելի քան 1.06 միլիոն նոր դեպք և 733 հազար մահ, ինչը համաշխարհային ցուցանիշների մոտ 40%-ն է։ Բարձր մահացություն է բնորոշ նաև մի շարք եվրոպական երկրներին․ օրինակ՝ Հունգարիան թոքի քաղցկեղից ստանդարտացված մահացության ցուցանիշով (39.8/100.000) աշխարհում առաջատար դիրքերից մեկն է զբաղեցնում։ Ապագայի կանխատեսումները մտահոգիչ են․ եթե ռիսկի գործոնների տարածվածությունը պահպանվի, ապա 2050 թվականին նոր դեպքերի թիվը կաճի 86%-ով՝ հասնելով մոտ 4.62 միլիոնի, իսկ մահացությունը՝ 3.55 միլիոնի։

Թոքի քաղցկեղը բազմագործոն հիվանդություն է, որի զարգացումը պայմանավորված է ժառանգական, վարքագծային և էկոլոգիական գործոնների համակցությամբ։

1. Առաջին և առանցքային ռիսկի գործոնը ծխախոտի օգտագործումն է, որը բարձրացնում է հիվանդանալու հավանականությունը շուրջ 15 անգամ։ Նրա բաժինն է ընկնում թոքի քաղցկեղի բոլոր դեպքերի 80–90%-ը։ Բոլոր տեսակի նիկոտին պարունակող արտադրատեսակները՝ սովորական սիգարետները, էլեկտրոնային սիգարետները, վեփերը, նարգիլեն պարունակում են վտանգավոր քաղցկեղածին նյութեր, որոնք նպաստում են ուռուցքային գործընթացների առաջացմանը։ Նույնիսկ պասիվ ծխելը հիվանդանալու ռիսկը բարձրացնում է 20–30%-ով։

Տղամարդկանց մոտ հիվանդացության մակարդակը կրկնակի բարձր է (32.1/100.000), քան կանանց մոտ (16.2/100.000), ինչը ևս պայմանավորված է ծխախոտի օգտագործման տարբերություններով։ Նմանօրինակ հարաբերակցություն դիտվում է նաև մահացության ցուցանիշներում։

2. Էկոլոգիական և արտադրական վնասակար գործոնների շարքում առանձնահատուկ նշանակություն ունեն՝

– մթնոլորտային օդի աղտոտվածությունը և կենցաղային վառելիքի այրման արդյունքում առաջացող վնասակար արտանետումները, որոնք կարող են առաջացնել թոքի քաղցկեղի մինչև 30%-ը,

– բնակարաններում ռադոնի առկայությունը, որը հանգեցնում է մինչև 10% դեպքերի,

– արտադրական վտանգավոր գործոնները, ինչպիսիք են ասբեստը, մկնդեղը, դիզելային արտանետումները, քրոմը, նիկելը և պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինները։

3. Տարիքը և ժառանգական նախատրամադրվածությունն նույնպես կարևոր դեր ունեն։ Թոքի քաղցկեղի ախտորոշման միջին տարիքը կազմում է 70 տ.: Թոքի քաղցկեղ ունեցող ազգական ունենալը հիվանդանալու ռիսկը բարձրացնում է 1.7 անգամ։

4. Ռիսկի գործոն է հանդիսանում նաև անամնեզում թոքի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության, իդիոպաթիկ թոքային ֆիբրոզի, ինչպես նաև թոքի քրոնիկական բորբոքային հիվանդությունների (օրինակ, տուբերկուլյոզի) առկայությունը։

Վաղ փուլերում հիվանդությունը գրեթե առանց ախտանշանների է ընթանում, ինչը այն դարձնում է հատկապես վտանգավոր։ Այն երկրներում, որտեղ սքրինինգ հետազոտությունների չեն իրականացվում, թոքի քաղցկեղի ավելի քան 80% դեպքերը ախտորոշվում են III–IV փուլերում, երբ բուժումն արդեն բարդ է ու սահմանափակ արդյունավետությամբ։

Հիվանդության վաղ և ոչ սպեցիֆիկ նշանները ներառում են.

• երկարատև հազ,

• ենթաբարձր ջերմություն,

• ախորժակի անկում,

• ընդհանուր թուլություն

• շնչահեղձություն։

Ավելի ուշ և սպեցիֆիկ ախտանիշներն են՝ արյունափսխումը, կրծքային ցավը՝ ճառագայթմամբ, նոպայաձև հազը և խզզոցը։

Ժամանակակից բժշկությունը ունի թոքի քաղցկեղի վաղ ախտորոշման մի քանի արդյունավետ մոտեցումներ.

• Համակարգչային շերտագրությունը (ՀՇ) այս պահին միակ սքրինինգային մեթոդն է, որը նվազեցնում է մահացությունը բարձր ռիսկի խմբերում՝ 20–26%-ով։

• Ֆլյուորոգրաֆիան և ռենտգեն ախտորոշումը լայն հասանելիություն ունեն, սակայն դրանց զգայունությունն ավելի ցածր է, քան ՀՇ-ն։

• Բրոնխոսկոպիան թույլ է տալիս տեսանելի դարձնել բրոնխային ծառը և իրականացնել բիոպսիա

• Կենսամարկերները դեռևս ուսումնասիրման փուլում են և ներկայումս չեն կիրառվում թոքի քաղցկեղի ախտորոշման համար։

Չնայած այն հանգամանքին, որ թոքի քաղցկեղը համարվում է դժվար բուժվող հիվանդություն, վերջին տարիների ձեռքբերումները զգալիորեն բարելավել են կանխատեսումները։ Վիրահատական միջամտությունները դարձել են ավելի քիչ տրավմատիկ, ճառագայթային թերապիան՝ ավելի նպատակային, քիմիաթերապիան՝ ավելի արդյունավետ։ Հատուկ կարևորություն ունեն թիրախային և իմունաթերապիաները, որոնք ուղղված են ուռուցքային աճի կոնկրետ մոլեկուլային մեխանիզմներին։ Այս մոտեցումների շնորհիվ հիվանդության լոկալ ձևերի դեպքում հնգամյա ապրելիությունը հասնում է մոտ 60%-ի, մինչդեռ հեռավոր մետաստազների առկայության դեպքում ընդամենը շուրջ 6%-ի։

Հայաստանում իրավիճակը առանձնապես մտահոգիչ է։ Թոքի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածված ուռուցքային հիվանդություններից մեկը։ 2021թ․-ի տվյալներով՝ այն կազմել է նոր արձանագրված քաղցկեղների 14.3%-ը:

2023թ.-ին տղամարդկանց և կանանց շրջանում ըստ առաջնակի հիվանդացության ցուցանիշների մակարդակների, շնչափողի, բրոնխների և թոքի քաղցկեղը զբաղեցրել են, համապատասխանորեն 1-ին (55.6/100.000) և 8-րդ (8.5/100.000) տեղերը:

Նույն տարեթվին չարորակ նորագոյություններից մահացության կառուցվածքում տղամարդկանց շրջանում առաջին տեղում էին շնչափողի, բրոնխների և թոքի քաղցկեղները (34.4%): Կանանց շրջանում շնչափողի, բրոնխների և թոքի քաղցկեղից մահվան դեպքերը կազմել են բոլոր ՉՆ-ից մահվան դեպքերի 8.6%-ը: Երկրում ծխելու բարձր տարածվածությամբ պայմանավորված՝ խնդիրը առավել ևս խորանում է։ Հայաստանի բնակչության 28%-ն օգտագործում է ծխախոտ, և տղամարդկանց ավելի քան կեսը ծխող է։ Ծխախոտի օգտագործումը տարեկան հանգեցնում է մոտ 5500 մահվան։ Կարևոր դեր ունի նաև օդի աղտոտվածությունը․ Հայաստանը մթնոլորտային աղտոտվածության մակարդակով զբաղեցնում է աշխարհի առաջատար տեղերից մեկը։

Չնայած խնդրի լրջությանը՝ երկրում առայժմ չկա թոքի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիր։ Հիվանդության դեպքերի ավելի քան 80%-ը հայտնաբերվում է ուշ փուլերում։ ՀՏ-ն հասանելի է միայն վճարովի հիմունքներով, հիմնականում մայրաքաղաքում։

Այս պայմաններում հիվանդության կանխարգելումը դառնում է առաջնային նշանակություն ունեցող խնդիր։ Ծխելը դադարեցնելը թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցն է։ Նույնիսկ երկարամյա ծխողները հրաժարվելուց հետո զգալիորեն նվազեցնում են հիվանդանալու հավանականությունը։ Շատ կարևոր է նվազեցնել վնասակար արտադրական գործոնների ազդեցությունը, վերահսկել բնակարանի օդի որակը, պահել առողջ կենսակերպ և պարբերաբար անցնել կանխարգելիչ հետազոտություններ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնեն իրենց առողջությանը ծխողները և նախկին ծխողները, վնասակար արտադրություններում աշխատողները, շնչառական քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, ինչպես նաև նրանք, որոնց ընտանիքում եղել են թոքի քաղցկեղի դեպքեր։

«Զգոն եղեք ձեր առողջության նկատմամբ և պարբերաբար անցեք կանխարգելիչ հետազոտություններ»,- խորհուրդ են տալիս «Հերացի» կենտրոնից։