Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը կրճատվել է և դարձել 22 կետ. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղության համաձայնագրի շատ կետեր արդեն համաձայնեցված են, սակայն այդ կետերի թիվը կրճատվել է մինչև 22-ի:
Թրամփը նշել է, որ ուկրաինական հակամարտությունը զարգանում է մեկ ուղղությամբ, և Ռուսաստանը, ի վերջո, կարող է ավելի շատ տարածքների վերահսկողություն ստանալ:
Նա պնդել է, որ Մոսկվան պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները և հրաժարվել Կիևի նկատմամբ նոր տարածքային պահանջներից։
«Այս պատերազմը կարող է տևել տարիներ։ Ռուսաստանն ունի շատ ավելի շատ մարդիկ, շատ ավելի շատ զինվորներ։ Կարծում եմ, եթե Ուկրաինան կարողանա համաձայնության գալ, դա լավ բան է։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ դա լավ բան է երկու կողմերի համար էլ։ Ուկրաինան շատ ավելի փոքր մարդկանց խումբ ունի», - ասել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ ԱՄՆ-ն որևէ վերջնաժամկետ չունի համաձայնագրի համար, բայց ակնկալում է ուկրաինական կարգավորում մոտ ապագայում։