Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Հայկ Կոնջորյանն ընդամենը փրկում էր կնոջ աստղաբաշխական աշխատավարձը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«2025 թվականի հուլիսի 17-ին` Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից ու դրան հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի «ֆեյսբուքյան արդարադատությունից» անմիջապես հետո ԱԺ-ում ՀԷՑ-ի մասին հանկարծ «հիշեց» նաեւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նա առանձնապես ագրեսիվ էր ՀԷՑ-ի եւ Սամվել Կարապետյանի հասցեին։ Սակայն Կոնջորյանի այդ պոռթկումը պայմանավորված էր ոչ միայն վերեւից իջեցված հանձնարարությամբ, այլեւ խիստ անձնական մղումներով եւ կապված էր իր կնոջ՝ «Հայփոստի» տնօրեն Շուշան Ալեքսանյանի գործունեության հետ։


Բանն այն է, որ 2025 թվականի գարնանը ՀԷՑ-ը դիմել էր «Հայփոստի» գլխավոր տնօրեն Շուշան Ալեքսանյանին՝ Կոնջորյանի կնոջը, առաջարկելով իջեցնել քաղաքացիներից էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց վարձավճարների ընդունման համար նախատեսված միջնորդավճարը եւ համապատասխանեցնել այն ՀՀ-ում գործող բանկերի կողմից նախատեսված միջնորդավճարին։ Օրինակ, մարզային քաղաքներում, պայմանական՝ Չարենցավանի ցանկացած բանկում ՀԷՑ-ի «կոմունալները» վճարելիս բանկը գանձում է 0,4 տոկոս միջնորդավճար, մինչդեռ «Հայփոստի» նույն Չարենցավանի փոստային մասնաճյուղում վճարում կատարելիս միջնորդավճարը կազմում է 2,5 անգամ ավելի՝ 1%:

ՀԷՑ-ը «Հայփոստի» տնօրենին առաջարկել էր իրենց միջնորդավճարն էլ իջեցնել ՀՀ բանկերի կողմից առաջարկվող միջնորդավճարի մակարդակին։ «Հայփոստի» միջնորդավճարի իջեցման շնորհիվ երկրի էներգետիկ համակարգում կտնտեսվեր տարեկան մինչեւ 200 մլն դրամ, ինչն իր դրական ազդեցությունը կունենար էլեկտրաէներգիայի սակագնի ընդհանուր հաշվարկի մեջ։ Սակայն «Հայփոստի» միջնորդավճարի իջեցումը եւ համապատասխանեցումը շուկայականին, ըստ ամենայնի, մտահոգել է Կոնջորյանի կնոջը, որը հաշվարկել է, որ այդ դեպքում առանց այն էլ վատ կառավարման արդյունքում ծանր ֆինանսական վիճակում գտնվող «Հայփոստի» բյուջեում մոտ 200 մլն դրամի դեֆիցիտ է առաջանալու, ինչի պատճառով ստիպված են լինելու սեղմել գոտիները եւ կրճատել ծախսերը, մասնավորապես՝ տնօրինության աստղաբաշխական աշխատավարձը, ինչպես նաեւ հրաժարվեն այլ ընթացիկ ճոխություններից եւ ճանապարհորդության նմանվող արտասահմանյան գործուղումներից։

Ուստի ՀԷՑ-ի առաջարկության քննարկումը, որը նպաստելու էր համակարգում խնայողություններ ապահովելուն, Կոնջորյանի կնոջ կողմից արհեստականորեն ձգձգվում էր, եւ ՀԷՑ-ի ազգայնացումը հարմար առիթ էր Կոնջորյան ընտանիքի համար` տապալելու այս նախաձեռնությունը։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո, ըստ մեր աղբյուրների, Կոնջորյանին, ենթադրաբար, հաջողվել է պայմանավորվել ՀԷՑ-ի նոր կառավարչի հետ, ինչի արդյունքում նշված առաջարկի քննարկումը վիժեցվել է՝ էներգահամակարգին զրկելով մոտ 200 մլն դրամի պոտենցիալ խնայողությունից։ Այսինքն, ՀԷՑ բաժանորդները` ՀՀ քաղաքացիները, անուղղակիորեն շարունակելու են ֆինանսավորել Կոնջորյանի կնոջ աստղաբաշխական աշխատավարձը եւ փարիզյան վոյաժները»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում