Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Նախկին համեստ ուսուցչից բան չի մնացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախօրեին խորհրդարանում մի աղմկահարույց հայտարարություն արեց` պատասխանելով հարցին, թե ինչու են վերջին շրջանում մի շարք փորձառու սպաներ ազատվել կամ հեռացվել ծառայությունից։ Նախարարն ասաց․ «Պետք է հասկանալ, թե իրականում ինչ փորձ ունեին այդ մարդիկ։ Մենք գործ ունենք մի համակարգի հետ, որի խնդիրների մասին գաղտնիք չէ, որ հաճախ է խոսվել։ Հետեւաբար, պետք է ազատվել ռիսկային մարդկանցից, ինչը հիմա էլ տեղի է ունենում»։ Թե խոսքն ինչ «խնդիրների» մասին է, եւ ինչ նկատի ունի «ռիսկային մարդիկ» ձեւակերպումով, Պապիկյանը չմանրամասնեց։

Սակայն համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ դեռեւս 2022 թվականից հետո՝ Պապիկյանի ոտքը ՊՆ դնելու պահից սկսած, համակարգում «չիստկա» է սկսվել, հեռացրել են քաղաքական այլախոհներին: Այդ «չիստկան» կրկին նոր թափ է ստացել վերջին շրջանում, և ոմանք դա բացատրում են նախընտրական շրջանով։ Նման զտումների ալիք ՊՆ-ում բարձրացել է նաև 2018-2022 թվականներին՝ իշխանափոխությունից հետո։ «Ռիսկային մարդիկ» ասելով՝ Սուրեն Պապիկյանը նկատի ունի նախկինների հետ այս կամ այն կերպ ազգակցական, բարեկամական և ընկերական կապեր ունեցողներին: Ում հայտնաբերում են, անմիջապես լուծում են նրա հարցերը։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պաշտպանական գերատեսչությունում առաջնորդվում են ոչ թե  պետության պաշտպանության եւ անվտանգության առաջնահերթություններով, այլ՝ սեփական իշխանությունը պահելու հաշվարկով։ 

ՊՆ մեր աղբյուրի պատմելով, Պապիկյանը խնդիր է դրել անգամ կենտրոնական ապարատը՝ բարձրաստիճան զինվորականների թվակազմը զգալի կրճատել, խոսքը 200-250 զինվորականի մասին է, սակայն կանխատեսելով, որ դա կարող է աղմուկ բարձրացնել և ամենակարեւորը՝ ընտրությունների նախաշեմին այդքան ընտանիքների, նաև նրանց հարազատներին իշխանության դեմ կհանի, որոշման իրագործումը հետաձգել է: Ըստ այդմ, կրճատումներ կարվեն խորհրդարանական ընտրություններից հետո։ Իսկ հիմա նախընտրական պոպուլիստական ծրագրերի հերթն է։

Առաջիկա նիստին հրատապ ռեժիմով կընդունեն զինծառայությունը կես տարով կրճատելու մասին վտանգավոր նախագիծը։ Որոշ տեղեկություններով, անգամ ՔՊ-ում որոշները հասկանում են, որ չի կարելի պոպուլիզմին տուրք տալ` դրան ստորադասելով բանակի մարտունակության հարցը, և գնալ արկածախնդրության՝ բացառապես այն նպատակով, որ հանրության որոշ շերտերի գովասանքին արժանանան ու մի քանի քվե կորզեն։ Պարզ է, բոլորն էլ կուզենան, որ իրենց զավակները քիչ ծառայեն, բայց եթե դա արվում է պետության անվտանգության հաշվին, ապա անթույլատրելի է։ Բանն այն է, որ ժամկետի կրճատումը, ըստ հաշվարկների, հանգեցնելու է նաև թվակազմի կրճատման, հետևաբար, մարտական հերթափոխի խնդիր է առաջանալու՝ առնվազն առաջիկա մի քանի տարիներին, որքան էլ որ Պապիկյանը հայտարարի, թե զինծառայողների քանակն այս որոշումից չի փոխվելու։

Ուշագրավ է, որ ընդդիմադիրներն էլ են կաշկանդված այս նախագծի հարցում եւ բաց չեն խոսում այս խնդիրների մասին՝ վախենալով արժանանալ հայոց մայրերի անեծքին: Նախօրեին պաշտպանության հանձնաժողովում նրանք անգամ չմասնակցեցին նախագծի քվեարկությանը, դիրքորոշում չարտահայտեցին` կողմ են, թե դեմ՝ տրվելով պոպուլիզմին։ Ընդդիմության այս պահվածքից ոգեւորված, կան խոսակցություններ, որ որոշ ժամանակ հետո ՔՊ-ն մեկ այլ առաջարկով է հանդես գալու՝ բանակը մեկ տարի դարձնելու մասին, գուցե այդ առաջարկը կյանքի չկոչվի, բայց հաստատ «կաշխատի» նախընտրական շրջանում։

Ինչևէ, ՊՆ մեր աղբյուրները պատմում են նաև, որ համեստ պահվածքով աչքի ընկած երբեմնի պատմության ուսուցիչ Պապիկյանից այսօր ոչինչ չի մնացել: Ոչ միայն նրա արտաքինն է շատ փոխվել` գիրացել, հայացքը խստացել, քայլվածքը փոխվել, այլեւ իր ենթակաների հետ հիմա խոսում է ակնհայտ քամահրանքով: Հատկապես, երբ որևէ մեկին դիտողություն է անում, ասում են, որ դա անում է դիմացինին ծաղրելով, ձեռք առնելով»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում