Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբ
Հասարակություն

Արյունաբանական կենտրոնում հերթ է. վաղն արյունատվության ակցիան կշարունակվի

Վաղը՝ ապրիլի 4-ին, առավոտյան ժամը 09.00-ից Արյունաբանական կենտրոնում մեկնարկում է հերթական արյունատվության ակցիան: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնող խմբի Facebook-յան էջից.
«Ընկերներ, մեր վիրավոր հերոսներին արյուն է հարկավոր: «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը անմասն չի մնում այդ կանչին:
Հարգելի՛ ընկերներ,
Եթե դուք արդեն որոշել եք դառնալ դոնոր, ապա պետք է՝
* ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՆԱՔ ԱՆՁՆԱԳՐՈՎ ԿԱՄ ԶԻՆԳՐՔՈՒՅԿՈՎ
* Լինեք 18 տարեկանից բարձր
* Հիվանդացած չլինեք դեղնախտով
* Վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս և ավելի տևողությամբ բացակայած չլինեք Հայաստանից
* Լինեք առնվազն 55կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, և 65կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք
* Վերջին 24 ժամվա ընթացքում ալկոհոլ օգտագործած չլինեք
* Արյունատվությանը ներկայանաք քաղցած
* Կանայք կարող են արյուն հանձնել դաշտանի սկսվելուց 2 օր առաջ և ավարտվելուց 5 օր հետո:
Գոյություն ունեն որոշակի հիվանդություններ և վիճակներ, որոնք ժամանակավոր կամ մշտական բացառում են արյան դոնորությունը: Դրանցից հիմնականներն են՝
• Տեսողության խնդիրներ /կարճատեսություն և հեռատեսություն 4 և ավելի/
• Կյանքի ընթացքում ունեցած ուղեղի ցնցում, գլխուղեղի տրավմա
• Օրգանի հեռացումով վիրահատություններ
• Էնդոկրին խանգարումներ /շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ/:
Արյուն հանձնելու որոշում ընդունելուց հետո Դուք կենթարկվեք բժշկական զննման և հակացուցումներ չունենալու դեպքում միայն կարող եք կատարել արյունատվություն:

Բուն արյունատվությունը տևում է մոտ 10 րոպե: Արյունը վերցվում է միանվագ օգտագործման մանրէազերծ պարագաներով:
Դոնորից միանվագ հավաքագրվում է 450մլ արյուն, որը անվնաս է դոնորի առողջության համար:

Նախքան հիվանդին փոխներարկելը Ձեր արյունը հետազոտվում է հեպատիտ B և C, ՁԻԱՀ/ՄԻԱՎ, սիֆիլիսի և բրուցելյոզի հանդեպ, որոշվում է խմբային և ռեզուս պատկանելիությունը:

Դուք կտեղեկացվեք Ձեր արյան հետազոտությունների արդյունքների մասին:

Ձեր տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է, բացի օրենքով նախատեսված դեպքերից:

Ձեր հանձնած արյունն անհատույց կտրամադրվի բուժման ընթացքում արյան բազմաթիվ փոխներարկումների կարիք ունեցող հիվանդներին:

Դարձե՛ք արյան դոնոր, փրկեք մարդկային կյանքեր:

Մեր զինվորները ունեն բոլորիս աջակցության կարիքը:

Այսպիսով՝ բոլոր նրանք, ում մոտ ցանկություն առաջացավ լինելու մեկը այդ հերոսներից, խնդրում ենք ապրիլի 4-ին՝ ժամը 9:00-ին, լինել Ազատության պողոտա HSBC բանկի դիմաց (Ռայկոմ): Խնդրում ենք լինել ճշտապահ և ներկայանալ ժամանակին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (093) 03 02 49, (077) 44 80 09 , (095) 64 70 48»:
Նշենք, որ այսօր առավոտվանից Արյունաբանական կենտրոնում արյուն են հանձնել բազամթիվ քաղաքացիներ:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը այս կապակցությամբ իր Facebook-յան էջում հետևյալ գրառում է կատարել.«Առավոտից քաղաքացիների մեծ հոսք է Արյունաբանական կենտրոնում։ Հերթեր են գոյացել։ Բժիշկները հազիվ են հասցնում արյուն ընդունել քաղաքացիներից»: