Եվրոպան այլևս չի կարող Միացյալ Նահանգներին դաշնակից համարել. Ժոզեպ Բորել
Եվրոպական Միության նախկին դիվանագետ Ժոզեպ Բորելը իր X սոցիալական ցանցի էջում նշել է, որ Եվրոպան այլևս չի կարող Միացյալ Նահանգներին դաշնակից համարել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ծրագրի պատճառով։
Դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգները չի խորհրդակցում Եվրոպայի հետ իր անվտանգությանը անմիջականորեն ազդող հարցերի շուրջ։ Բորելը ընդգծել է, որ Թրամփի հաշտեցման քաղաքականությունը ձախողվել է։
Նա հավելել է, որ ԵՄ զիջումները ռազմական ծախսերի, թվային կարգավորման, միջազգային հարկերի և էներգամատակարարման վերաբերյալ չեն ազդել ԱՄՆ գործողությունների վրա։
Բորելի խոսքով՝ Եվրամիությունը պետք է ճանաչի ԱՄՆ քաղաքականության փոփոխությունները և համապատասխանաբար արձագանքի: