Վիտկոֆը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է իր հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆին մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ամերիկացի առաջնորդը այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։ Նա ասել է, որ Վիտկոֆը Պուտինին կներկայացնի Վաշինգտոնի կողմից առաջարկված խաղաղության համաձայնագիրը. «Այս խաղաղության ծրագիրը վերջնականապես հաստատելու հույսով ես հանձնարարել եմ իմ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆին հանդիպել նախագահ Պուտինի հետ Մոսկվայում։ Միաժամանակ, բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինական կողմի հետ»։
Նա հավելել է, որ համաձայնագրում մնացել է միայն մի քանի վիճելի կետերի շուրջ համաձայնության գալ, սակայն այն վերջնականապես մշակվել է ուկրաինական և ռուսական կողմերի հետ երկխոսության արդյունքում։
«Ես անհամբեր սպասում եմ նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Պուտինի հետ շուտով հանդիպմանը, բայց միայն այն դեպքում, երբ այս պատերազմը դադարեցնելու համաձայնագիրը վերջնական լինի կամ գտնվի իր վերջնական փուլում», - եզրափակել է Թրամփը։