Հարոյանը դիմել է հունգարական ակումբին․ Կազինբարցիկան չի մերժել հայ պաշտպանին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, պաշտպան Վարազդատ Հարոյանը դիմել է հունգարական «Կազինբարցիկայի» ղեկավարությանը՝ պայմանագիրը խզելու խնդրանքով։ Այս մասին տեղեկացնում է հունգարական ակումբի պաշտոնական կայքը։
Որպես պատճառ ֆուտբոլիստը նշել է ընտանեկան հանգամանքները։ «Կազինբարցիկան» ընդառաջել է հայ պաշտպանին և բավարարել խնդրանքը։
Ակումբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է՝ «հաշվի առնելով ֆուտբոլիստի անցած կարիերան և ակումբի նկատմամբ նրա դրսևորած վերաբերմունքը»։
Նշենք, որ Հարոյանը մասնակցել էր «Կազինբարցիկայի» 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Armsport