Ուկրաինան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Թրամփի խաղաղության ծրագրի հիմնական կետերի շուրջ
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի խոսքով՝ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները փոխադարձ համաձայնության են եկել Ժնևում քննարկված համաձայնագրի հիմնական դրույթների շուրջ։
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ նախատեսվում է մոտ ապագայում՝ մինչև նոյեմբերի վերջը։
Այցի ընթացքում պետք է ավարտվեն բանակցությունների վերջին փուլերը և բոլոր մանրամասները համաձայնեցվեն նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։