Նոր նշանակում` Քննչական կոմիտեում
Գևորգ Խալաթյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ:
Գևորգ Խաչատուրի Խալաթյանի կենսագրությունը
Ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
IX-IX.2025թ. - Լոռու կայազորի զինվորական դատախազ,
I-IX.2025թ. - Երևանի կայազորի զինվորական դատախազ,
2023-2025թթ. - Արարատի կայազորի զինվորական դատախազ,
2022-2023թթ. - Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ,
X-XII.2022թ. - Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի տեղակալ,
2021-2022թթ. - ՀՀ ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի դասախոս,
2021-2022թթ. - Սյունիքի մարզի դատախազի տեղակալ,
2014-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ,
IV-X.2014թ. - ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար,
2012-2014թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ,
2009-2012թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ,
2008-2009թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի Գորիսի կայազորի քննչական բաժնի ավագ քննիչ,
2007-2008թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի Եղեգնաձորի կայազորի քննչական բաժնի քննիչ,
2006-2007թթ. - Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազության քննիչ։
Կրթություն
2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի 2 երեխա: