ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր վարչության պետի տեղակալին
Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօրտեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքումՔննչական կոմիտեի նախագահը ներկայացրել էՊետության, սահմանադրական կարգի հիմունքներիև հասարակական անվտանգության դեմ ուղղվածհանցագործությունների քննության գլխավորվարչության պետի նորանշանակ տեղակալ Գևորգ Խալաթյանին:
Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադառնալով Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առանցքային դերակատարությանը՝ հույս է հայտնել, որ պետի տեղակալը բարեխղճորեն կիրականացնի գլխավոր վարչության առջև դրված խնդիրները:
Գևորգ Խալաթյանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին և հավաստիացրել, որ կգործադրի առավելագույն ջանքեր՝ գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների նախաքննության պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ: