Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Միքայել Հարությունյանի որդին պնդում է, որ Նավալնիի հետ ընդհանրապես չի շփվել, մյուսներին չի էլ ճանաչում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Օրերս մենք տեղեկացրել էինք, որ ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի որդիները վերջին տարիներին ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ Ուկրաինայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի սանկցիաների ձևավորման գործընթացում։ Նշել էինք, որ դա իրականացվել է Ալեքսեյ Նավալնու հիմնադրած ФБК-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին տեղեկություններ տրամադրելու միջոցով: Հրապարակման մեջ մասնավորաբար նշվում էին Բորիս Օբնոսովի, Ալեքսեյ Ռեպիկի, Ալեքսեյ Կրիվորուչկոյի,Պյոտր Ավենի և Մկրտիչ Օքրոյանի անունները:

«Փաստ» թերթի հետ կապ է հաստատել Միքայել Հարությունյանի որդիներից Արսեն Հարությունյանը և նշել, որ իրեն ու իր ընտանիքին վերաբերող տեղեկություններն այն մասին, թե ինֆորմացիա են տվել Նավալնիին, բացարձակ ճիշտ չեն, «ինչպես նաև մյուս տեղեկությունները»: «Այդ անուններից, որոնք գրված են հոդվածում, միակ մարդը, որին ես գիտեմ, Պյոտր Ավենն է։ Ես լսել եմ, որ նա խոշոր բանկի սեփականատեր է։ Մնացածներին անգամ չեմ էլ ճանաչում։ Նավալնիի և մյուսների հետ ընդհանրապես երբեք չեմ շփվել»,ասաց նա։

«Ժանրի կանոններով» Արսեն Հարությունյանը «պատվիրատու» էր տեսել նման տեղեկությունների հետևում: Ավելին, նրա կարծիքով, դա Մկրտիչ Օքրոյանն է։ Ամեն տեղեկության ու հրապարակման տակ «պատվիրատու» փնտրելու թեմային երևի թե դեռ հարկ կլինի անդրադառնալ:

Հիմա պարզապես առանց մեկնաբանության ներկայացնում ենք Հարությունյանի խոսքը. «Օքրոյանը փախած է Հայաստանից, նա ԱՄՆ-ում, Եվրոպայում, Անգլիայում, Ճապոնիայում, Ուկրաինայում և այլ երկրներում սանկցիաների տակ է հայտնվել։ Դա եղել է դեռ երեք տարի առաջ։ Նա արտադրում է ինչ-որ զենքեր, պահեստամասեր, տիտանե անիվներ ռազմական ինքնաթիռների համար և այլն։ Դրա պատճառով է հայտնվել սանկցիաների տակ։

Սա վերաբերում է Եվրոպային, ԱՄՆ-ին և այլն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ մարդու դեմ հարուցվել են քրեական գործեր։ Նրանք ՌԴ պաշտպանության նախարարությանը վաճառել են տիտանե անիվներ ինքնաթիռների համար։ Կա՛մ անիվները, կա՛մ պահեստամասերը չինական են եղել։ Եվ այդ ինքնաթիռներն այրվել էին, երբ օդ էին բարձրացել։

Որքան հասկանում եմ, անիվները սկսել են այրվել։ Այդ պատճառով այդ մարդու դեմ հարուցվել են քրեական գործեր, կան ձերբակալվածներ։ Չեմ հասկանում, թե ես կամ իմ ընտանիքն ինչ կապ ունենք այս ամենի հետ։ Իրենց հետ շփվել ենք երկար տարիներ, ամեն կերպ օգնել ենք ինչ-որ հարցերում՝ հաշվի առնելով մեր ընկերությունը, բայց հետո հայտնի դարձան իմ նշած փաստերը, որոնց մասին, բնականաբար, չգիտեինք։ Դրա հետ որևէ առնչություն չենք ունեցել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում