ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինայի պատերազմի ֆինանսավորումը. Սպիտակ տուն
ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումը՝ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը, ըստ ՏԱՍՍ-ի։
«Նախագահ Թրամփը դադարեցրել է այս պատերազմի ֆինանսավորումը, բայց Միացյալ Նահանգները շարունակում է մեծ քանակությամբ զենք վաճառել ՆԱՏՕ-ին։ Մենք չենք կարող դա անել հավերժ։ Նախագահը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի», - ասել է մամուլի քարտուղարը։
Լիվիտը նաև խոսել է Թրամփի ազգային անվտանգության թիմի և ուկրաինական պատվիրակության միջև շատ արդյունավետ բանակցությունների մասին, մասնավորապես՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի միջև Ժնևում կայացած հանդիպման մասին։
Նրանք կարողացել են մանրակրկիտ մշակել 28 կետանոց խաղաղության ծրագիրը, և մնացել են միայն մի քանի անհամաձայնության կետեր», - նշել է նա։ Լիվիտի խոսքով՝ Թրամփը շարունակում է հույսով և լավատեսորեն վերաբերվել համաձայնության հասնելու հնարավորությանը: