Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Այդպիսի պոստեր կան, մենք անցնում ենք ադրբեջանցիների միջով, իրենք՝ մեր. ՔՊ-ական պատգամավոր, «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը հարցազրույց է ունեցել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի հետ. 

- Պայմանագրային հիմունքներով ծառայող անձը վերջերս հարցազրույց էր տվել ու ասել, որ Սեւ լճի դիրք բարձրանալուց հայ զինվորներին ադրբեջանցիները ստուգում են, նոր են թողնում, թույլ են տալիս ընդամենը 2 օրվա սնունդ տանել իրենց հետ, ու որ այս մասին գիտեն ՊՆ-ում։ Ինքնիշխան պետությունում այդպե՞ս է կարգը` թշնամու թրի տակո՞վ պետք է անցնեն հայկական դիրք բարձրացող հայ զինվորները։

- Եթե նման բան է ասել, պետք է ստուգվի, թե ով է ասել եւ ինչու է նման հայտարարություն արել, եւ որտեղ է հրամանատարական կազմը, Ես հետամուտ եմ եղել, որ ճշտենք։ թե ով եւ ինչու է նման բան ասել, ու պարտադիր պետք է պարզվեն հանգամանքները։ Ինձ համար շատ զարմանալի է, որ ինչ-որ մի կամավոր նման հայտարարություն է անում։

- Այսինքն, դուք ծանո՞թ եք այդ հայտարարությանը եւ հետաքրքրվե՞լ եք դրանով ու ի՞նչ եք պարզել։

- Ես ճշգրտումներն անում եմ ՊՆ-ից, խնդրել եմ, որ ինձ տեղյակ պահեն, թե ինչի մասին է խոսքը, հրամանատարությունը պետք է պարզի` դա ինչ հայտարարություն էր, ինչի համար եւ այլն։ Առայժմ տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ՝ օրերի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա։

- Արդեն քանի օր է՝ այդ հայտարարությունն արվել է, տարօրինակ է, որ իշխանությունը չի շտապում պարզաբանումներ տալ։

- Ես օրերի ընթացքում անպայման ինֆորմացիա կհաղորդեմ։

- Բայց, փաստորեն, դա անհավանական բան չէ, հակառակ դեպքում հերքումների տարափ կլիներ:

- Թե այնտեղ սահմանային ինչ իրավիճակ է, ում պոստը որի միջով է անցնում, այդպիսի պոստեր կան, մենք անցնում ենք ադրբեջանցիների միջով, իրենք՝ մեր։

- Հիմա՞։

- Ժամանակին եղել է։

- Իսկ հիմա՞։

- Մի տարի առաջ հաստատ կար, որ մենք անցնում էինք իրենց միջոցով, իրենք՝ մեր։

- Փաստորեն, ադրբեջանցիները ոչ միայն տնավորվել են մեր սուվերեն տարածքում, այլեւ որոշում են՝ ինչը ոնց անել: Նույնն էլ կարծես սահմանազատման գործընթացում է, մեկուկես տարի առաջ Տավուշի հայտնի տարածքները տալուց հետո ասում էիք, թե Տավուշից կշարունակվի գործընթացը, մենք ստանալիք տարածքներ ունենք, բայց տարիուկես գործընթացը առկախված մնալուց հետո հիմա էլ ասվում է՝ Սյունիքից կշարունակեն: Ակնհայտ է, որ Ադրբեջանը որտեղից ստանալիք ունի, այնտեղ էլ գործընթաց է սկսում, ո՞ր տարածքներն են ձեր հայրենի Սյունիքում ուզում։

- Տավուշի առաջնայնությունը Սյունիքով փոխարինելը ոչ թե պայմանավորված է տարածքների վերադարձման խնդրով, այլ Թրամփի ուղու կառուցման հրատապությամբ։ Օգոստոսի 8-ից հետո իրավիճակ փոխվեց, եւ որպեսզի այդ ճանապարհը կառուցվի, շատ հրատապ այդտեղ պետք է սահմանազատման գործընթաց իրականացվի, որ հասկանանք՝ ճանապարհը որտեղից է սկսվում, որտեղ՝ ավարտվում։ Կիրանցում սահմանազատումը շատ հաջող իրականացվեց, մենք արդեն ունենք փորձը եւ կարող ենք փաստել, որ սահմանային պահպանության հարցը տասնյակ անգամ հեշտացել է, այնտեղ սահմանապահ զորքերն են կանգնած, ԶՈՒ ներկայացուցիչներ չկան։ Միեւնույն ժամանակ վստահ եմ, որ այն տարածքները, որոնք գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, պետք է վերադարձվեն Հայաստանին։

- Մինչեւ օգոստոսյան հռչակագիրը սահմանազատման գործընթացը կանգնած էր, Կիրանցի սահմանազատումից մեկուկես տարի է անցել, ինչո՞ւ այս ընթացքում չվերադարձրիք օկուպացված տարածքները՝ Ադրբեջանին պարտադրելով, որ հենց այդ տարածքում սահմանազատում արվի։

- Տարիուկես ինչու է կանգնած, որովհետեւ այդ գործընթացները միայն ՀՀ-ով պայմանավորված չեն, պայմանավորված են նաեւ Ադրբեջանի իշխանությունների կամքով, քաղաքական որոշումներով, ընթացակարգերով, դրա համար երբեմն պրոցեսները դանդաղում են, հետո՝ նորից արագանում։ Այո, նման բաներ կան եւ նորից են լինելու, որովհետեւ, ցավոք սրտի, ամեն ինչի համար միայն մեր որոշումները չեն, որ հիմք են։

- Այսինքն, դուք էլ եք փաստում, որ Ադրբեջանը որտեղ ստանալիք ունի, այնտեղ է սահմանազատում անում։

- Սյունիքում ստանալիք չունի։

- Նռնաձորի հատվածի զգալի տարածքներ ասում են, որ իրենցն է, իրենք են բարձրաձայնում։

- Ոչ, ոչ, ուղղակի ճանապարհի շինարարության համար պետք է օր առաջ սահմանազատված տարածք ունենանք։ 

- Բայց մեր տարածքները վերադարձնելու փոխարեն, նոր տարածքային նկրտումների մասին են բարձրաձայնում, դուք հավատո՞ւմ եք, որ ինքնակամ կհեռանան օկուպացրած տարածքներից…

- Այո, ես ոչ միայն հավատում եմ, այլեւ դա պարտադիր է, մեր տարածքները մինչեւ վերջին սանտիմետրը պետք է մեզ վերադարձվեն։

- Անցնենք 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աղմուկ հանած զեկույցին․ Դուք քանի տարի աշխատել եք այդ հանձնաժողովում, ո՞նց եք վերաբերվում, որ այն ժամկետանց համարելու պատրվակով չհրապարակվեց։ Ոմանց կարծիքով, քաղաքական որոշում է կայացվել՝ նախընտրական շրջանում իշխանությանը չթիրախավորելու նպատակով։

- Ժամկետների խնդիր կար, բայց իմ կարծիքն այն է, որ այս զեկույցն անպայման պետք է ներկայացվի, թեեւ հիմա բոլոր պատգամավորները հնարավորություն ունեն՝ գնան ծանոթանան, կարդան, որեւէ խնդիր չկա, բայց կարծում եմ՝ ինչ-որ ֆորմատով ԱԺ դահլիճում այն պետք է ներկայացվի պատգամավորներին, եւ պատասխանեն նրանց հարցերին, թեկուզ՝ գաղտնի ֆորմատով։ Դա պատմական փաստաթուղթ է եւ մնալու է արխիվում, ո՛չ կկորի, ո՛չ կցնդի։

- Եթե դա դրվեր քննարկման, լայն տարածում կգտներ, իսկ գաղտնի բաժնում պատգամավորները եթե անգամ ծանոթանում են, իրավունք չունեն այդ մասին խոսել։ Եվ հետո՝ ապրիլյանի զեկույցի ժամկետներն էլ էին խախտված, բայց դա ձեզ պետք էր, Արարատ Միրզոյանը, անտեսելով ժամկետի խնդիրը, հրապարակեց, իսկ 44-օրյայի զեկույցը ձեր դեմ ինքնախոստովանական ցուցմունք է լինելու: Բացի դա, հիմա հերքում եք, որ Արցախը մերն է եղել, բայց զեկույցով ստիպված եք լինելու ցույց տալ, թե ինչեր եք արել, որ մեր Արցախում հաղթենք։

- Զեկույցի հրապարակումը քաղաքական առումով, կոպիտ ասած, իշխանությանն է ձեռնտու։

- Ինչո՞ւ` ընդդիմությո՞ւնն է պատերազմը պարտվել։

- Դե, տեսեք, եթե այնտեղ փաստեր լինեին, որ իշխանության համար շատ վատ իրողություններ կառաջացնեն, ընդդիմությունն այդ մասին արդեն բարձրաձայնած կլիներ, որովհետեւ մտնում եւ ծանոթանում են զեկույցին։

- Բայց զեկույցը գաղտնի բաժնում է, քրեական պատիժ է հասնում հրապարակողներին։

- Կապ չունի, որոշակի բաներ կան, որ կարող են խոսել, որ, այ, գիտե՞ք ինչ` իշխանությունը նման բաներ է արել։

- Ակնարկներ հնչել են Գեղամ Մանուկյանի եւ Տիգրան Աբրահամյանի կողմից, բայց բովանդակությունը չեն կարող գաղտնազերծել։

- Եթե պետք է եղել, իրենք խոսել են, գաղտնիությանը չեն նայել, հիմա գնում ծանոթանում են եւ ոչինչ չեն ասում, սա հաստատում է միտքը, որ էնտեղ մեր դեմ բան չկա, հակառակը՝ շատ ու շատ տեղերում իշխանությանն է ձեռնտու այս զեկույցը։

- Դե հրապարակեք, ինչո՞ւ եք հապաղում:

- Կանոնակարգային հարաբերություններ են, եւ ԱԺ նախագահը որոշել է, որ կանոնակարգի տառին համապատասխան, վարչարարությունը պետք է իրականացվի։