Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Միակողմանի խաղաղության փակուղին. երբ Հայաստանը խոսում է ապագայից, իսկ Ադրբեջանը ձևավորում է ատելությամբ լի սերունդ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների ամենազգայուն հանգրվանում խաղաղության պայմանագրի ստորագրումը թվում է անխուսափելի։ Այն պետք է հիմնված լինի արդեն իսկ բարձր մակարդակներում ձեռք բերված փաստաթղթերի վրա, ինչն ինքնին կարևոր ձեռքբերում է երկու երկրների համար։ Բայց փաստաթուղթը խաղաղությունը չի դարձնում իրական, եթե դրա հիմքում բացակայում է հիմնարար բաղադրիչը՝ փոխադարձ պատրաստակամությունը։

Մինչ Երևանը ամեն օր խոսում է խաղաղության արժեքի մասին, Բաքվում դպրոցականների առաջ բեմադրվում են տեսարաններ, որոնք ոչ միայն անընդունելի են, այլև բացահայտ վտանգավոր ապագայի կանխատեսում։ Երեխաներին ստիպում են խաղալ «հայ գերի», ծնկի են դնում, գոռում նրա վրա՝ պահանջելով արտասանել քաղաքական լոզունգներ։

Սա մանկավարժություն չէ, սա ատելության դաս է՝ փոխանցվող սերնդից սերունդ։ Եվ սա ընդամենը մեկ տեսարան է այն հսկայական համակարգից, որտեղ հայկականը ներկայացվում է ոչ թե որպես հարևանության և մարդկային հարաբերությունների նյութ, այլ որպես սպառնալիք, թիրախ, վերացման ենթակա «այլություն»։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանն իրավացիորեն նկատում է, որ ադրբեջանական պետական խոսույթի առանցքն ու իմաստը կառուցված են հայատյացության վրա։ Եթե այդ ատելությունը հանենք, նրանց քաղաքական նարատիվը պարզապես կքանդվի։ Սա ոչ թե եզրակացություն է մեկ դրվագից, այլ ամբողջ քաղաքական համակարգի կարգաբերված գործելակերպ՝ երեխաների դաստիարակությունից մինչև պաշտոնական քարոզչություն։

Այստեղ է, որ առաջ է գալիս գլխավոր հարցը՝ ինչպե՞ս կարող է իրական խաղաղություն ձևավորվել, եթե կողմերից մեկը խաղաղություն է քարոզում, իսկ մյուսը՝ պատերազմ։ Ի՞նչ արժեք ունի խաղաղության մասին խոսույթը, եթե այն չի հանդիպում նվազագույն փոխադարձ ջանքի։ Ի՞նչ իմաստ ունի անընդհատ կոչ անել հանդուրժողականության, եթե դիմացի կողմը տարրական մարդկային արժանապատվություն անգամ չի սովորեցնում իր երեխաներին։

Հայաստանի խաղաղարար հռետորաբանությունը չի կարող փոխարինել այն դատարկությանը, որն այսօր կա Ադրբեջանի ներսում՝ հանդուրժողականության բացակայություն, փոխադարձ հարգանքի բացակայություն, խաղաղ ապագայի նախադրյալների բացակայություն։ Խաղաղությունն այն է, որը ծնվում է երկու ժողովուրդների ներսում, ոչ միայն ստորագրվող փաստաթղթերի վրա։

Այսօր մենք ունենք երկու հակադիր իրականություն. Հայաստանում՝ խաղաղության պատրաստակամություն, Ադրբեջանում՝ ատելության մշտական վերարտադրություն։ Եվ հենց այս հակադրությունն է անխուսափելի դարձնում հարցը՝ արդյոք հնարավո՞ր է համակեցություն, երբ հիմքերն այդպես էլ չեն փոխվում։

Միակողմանի խաղաղությունը, որքան էլ ազնիվ լինի իր հիմքում, չի կարող ապահովել իրական անվտանգություն։ Այն դառնում է ոչ թե հավասար երկխոսություն, այլ անպատասխան աղերսանք, որը կարող է Հայաստանին կանգնեցնել նոր վտանգավոր շրջանի առաջ։ Խաղաղությունը կարող է լինել միայն երկկողմ, միայն այն դեպքում, երբ երկու ժողովուրդներն էլ գիտակցաբար ընտրում են ապագան։ Իսկ մինչ այդ Հայաստանը չի կարող անտեսել այն, ինչ տեղի է ունենում Բաքվում, որովհետև հենց այնտեղ է գրվում վաղվա պատերազմի կամ խաղաղության հիմքը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում