Ներկայիս «անառակ որդիները» վերադառնալուն կարծես շատ հակված չեն․ Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․
«Ներկայումս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհափառի շուրջ տեղի ունեցող զարգացումներին հետևելիս` ակամայից հիշում և զուգահեռներ ես տանում 1917 թվականին Ռուսաստանի կայսր Նիկոլայ 2-րդի հրաժարականից հետո գրած տեքստի հետ: Իր զինակիցների` գեներալների և պետական գործիչների կողմից դավաճանվելուց և լքվելուց հետո գահից հրաժարված կայսր Նիկոլայը իր օրագրում գրում է. «кругом измена, трусость и обман»:
Հ.Գ. «Անառակ որդու վերադարձը» նկարի առջև. սակայն ներկայիս «անառակ որդիները» վերադառնալուն կարծես շատ հակված չեն»։