Սիրիայում հարձակվել են Հոմսի այն շրջանների վրա, որտեղ ապրում են ալավիներ և հայեր
Սիրիայում հարձակվել են Հոմսի ուղղությաբ, որտեղ բնակվում են ալավիներ և հայեր:
Մերձավոր Արևելքի հարցերով մասնագիտացած Telegram ալիքների տվյալներով՝ ալ-Մուհաջիրին ալավիական թաղամասում գրանցվել են սպանություններ, թալան և գույքի, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների վնասման դեպքեր:
Ըստ տեղեկությունների՝ ջարդերը տարածվել են ալավիական թաղամասից դեպի հայկական թաղամաս: Զինյալները հրկիզել են մեքենաներ, խանութներ և տեղացի հայերին պատկանող տներ: Մահացածների կամ վիրավորների թվի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան:
Սիրիական անվտանգության ուժերը ժամանել են տարածք՝ իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու և բռնության ալիքը կանխելու համար: