Ուկրաինայի համար հիմա կրիտիկական պահ է. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ բանակցությունները տեղի են ունենում կրիտիկական պահին և աճող քաղաքական ճնշման տակ։
«Մենք այժմ գտնվում ենք կրիտիկական պահին։ Լրատվամիջոցներում մեծ աղմուկ է, մեծ քաղաքական ճնշում։ Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների հետ՝ փոխզիջումներ փնտրելու համար, որոնք կամրապնդեն մեզ, այլ ոչ թե կթուլացնեն», - ասել է նա:
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան կշարունակի բացատրել իր գործընկերներին ռուսական ագրեսիան անտեսելու փորձի վտանգները. «Մենք կբացատրենք, թե որքան վտանգավոր է ձևացնել, թե ագրեսիան կարելի է անտեսել, կարծես ամեն ինչ արդեն պարտության է մատնված»: