Գերիների վերադարձի հարցը միգուցե որոշակի լուծում ստանա առաջիկայում. Բորիս Նավասարդյան
Հայ փորձագետներն ադրբեջանական կողմին առաջարկել են թույլատրել Բաքվում այցելել հայ գերիներին, սակայն առաջարկը մերժվել է։
Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Բաքվից վերադարձած խմբի անդամ՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նա նշեց, որ իրենց համար առաջնահերթություն է եղել ոչ թե տեսակցել հայ գերիներին, այլ որ վերադարձի առումով առաջընթաց լինի։
«Հիմնականում այդ հարցին է անդրադարձ եղել ադրբեջանական կողմից։ Գերիների վերադարձի հարցը քննարկվում է, միգուցե այն որոշակի լուծում ստանա, բայց թե երբ, ոնց և ինչպիսի լուծում դա կլինի՝ երևի կտեսնենք մոտակա ժամանակներում։ Որոշ մանրամասներ կան, բայց քանի որ դրանք վերջնական չեն, չեմ ցանկանում խոսել դրանց մասին»,- ասաց Նավասարդյանը։
Նավասադրյանը նշեց, որ գերիների հարցով ինչպիսի էմոցիոնալ վերաբերմունք Հայաստանի հասարակության շրջանում է, նույնպիսին Ադրբեջանի հասարակության շրջանում է, որոնք մտածում են, որ գերեվարվածները պատասխանատու են շատ հարցերի համար։