Կասեցվել է «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ընկերության կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Արմավիրի մարզ, Քարակերտ բնակավայր) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ կաթնայուղի փոխարինիչով, աղաջրային պանրի տեխնոլոգիայով պատրաստված կաթ պարունակող մթերքի՝ «Ջաջուռ» արտադրատեսակի, արտադրությունը (արտադրված՝ 11․11․2025թ․): Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
Խախտումը վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջով՝ «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ: