Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԽ նիստ է հրավիրել
Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, հայտնեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա հավելեց, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցելու է ԱԽ նիստին։