Զելենսկին կարող է Թրամփի մոտ գնալ արդեն այս շաբաթ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է այս շաբաթ մեկնել Միացյալ Նահանգներ՝ Ռուսաստանի հետ պատերազմի կարգավորման հարցը քննարկելու համար:
Այս մասին CBS հեռուստաալիքին հայտնել են ուկրաինական և ամերիկյան աղբյուրները։
Աղբյուրների համաձայն, Զելենսկու այցը կախված կլինի նոյեմբերի 23-ին Ժնևում կայացած խաղաղության բանակցությունների արդյունքից, որոնց մասնակցել են Ուկրաինայի, Եվրամիության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները:
Խորհրդակցություններից հետո պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպումն անվանել է մինչ օրս ամենաարդյունավետը և հայտնել Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի հնարավորությունը: