Մահացել է Նիկիտա Սիմոնյանը
Մահացել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։
Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշել է ծննդյան 99-րդ տարեդարձը։
Օլիմպիական չեմպիոնի մահվան մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Սիմոնյանը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել էր։ Այսօր նա հեռացավ կյանքից»,- Միրզոյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։