Ճակատենում տարեցտարի ավելանում են կողպված տները, մարդիկ հեռանում են աշխատանքի փնտրտուքով․ Թաթոյան
Հայաստանի մարզերով, քաղաքներով ու գյուղերով մեր բազմաթիվ այցերն ինձ ու իմ թիմին հնարավորություն են տվել հասկանալու մարդկանց հոգսերը, անգամ ճանաչել նրանց անհատապես, անունով: Այդ մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․
«Հստակ կարող եմ ասել, որ անվտագությունն ու աշխատանքը մեր ամենակարևոր առաջնահերթություններից են:
Ճակատենում տարեցտարի ավելանում են կողպված տները։ Մարդիկ հեռանում են աշխատանքի փնտրտուքով։
Այս ամենին պատերազմից հետո ավելացել է ադրբեջանական զինված տեղակայումները՝ գյուղը, մարդկանց հողերը, տները դնելով նշանառության տակ։
Աշխատատեղերի ու զբաղվածության հարցը շարունակում է ամենասուրը մնալ մարզերում, որը մենք պետք է առաջնային լուծենք»,- նշել է Թաթոյանը։