Մահացել է թռչնագրիպի H5N5 շտամով վարակված առաջին մարդը
Մահացել է թռչնագրիպի H5N5 շտամով վարակված առաջին մարդը։ Այս մասին հայտնել է Վաշինգտոն նահանգի առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխվածը պահում էր ընտանի թռչուններ, որոնք շփվում էին վայրի թռչունների հետ:Հավանաբար, հենց նրանք են դարձել վարակի աղբյուր․
«Մահացել է Գրեյս Հարբոր օկրուգի բնակիչը, որը թռչնագրիպից բուժում էր անցնում»,-ասված է նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: