Գերմանիայի կացնլերը Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայի խաղաղության ծրագիրը
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և քննարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ամերիկյան ծրագիրը։
Այս մասին հայտնել է Bild թերթը։
Գերմանիայի կաբինետի խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը զրույցը որակել է գաղտնի և կարևոր: Նա ասել է, որ Մերցը համաձայնության է եկել Թրամփի հետ խորհրդատվական մակարդակով հետագա քայլերի շուրջ։
Կորնելիուսը հավելել է, որ կանցլերը մտադիր է իր եվրոպացի գործընկերներին տեղեկացնել զրույցի բովանդակության մասին։