Գիշերը Ռուսաստանի երկնքում մոտ 70 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը երկրի մի քանի շրջաններում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են ուկրաինական 69 անօդաչու թռչող սարք։
Նախարարությունը պարզաբանել է, որ հերթապահ անձնակազմը Ռոստովի մարզում որսացել է 16 անօդաչու թռչող սարք, Սամարայի և Սարատովի մարզերում՝ 15-ական, իսկ Ղրիմի Հանրապետությունում՝ 13։ Բացի այդ, Վոլգոգրադի և Կուրսկի մարզերում ոչնչացվել է երեք անօդաչու թռչող սարք, իսկ Վորոնեժի մարզում՝ երկու։
Բելգորոդի և Բրյանսկի մարզերում խոցվել է մեկ անօդաչու թռչող սարք։