Հունգարիան աջակցել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցով առաջարկվող ծրագիրը
Հունգարիան ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի վերաբերյալ առաջարկվող ծրագիրը համարում է լավ առաջարկ:
Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան։
«Մենք վճռականորեն աջակցում ենք այս առաջարկին. մենք կարծում ենք, որ դա բանակցությունների սեղանին գտնվող միակ լավ տարբերակն է», - ասել է Բոկան «Վաշինգտոն Փոստ»-ին տված հարցազրույցում։
Սպիտակ տունը նախկինում հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, որի ծրագիրը հաստատվել է ամերիկացի առաջնորդի կողմից: