Զելենսկին պետք է հաստատի ԱՄՆ խաղաղության ծրագիրը. ԴՖոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հաստատի Ուկրաինայում խաղաղության կարգավորման ամերիկյան ծրագիրը։
«Դուք ասում եք, որ Զելենսկիին դուր չեն գալիս մեր առաջարկները։ Նա ստիպված է լինելու հաշտվել դրա հետ... որոշ պահի նա ստիպված է լինելու ինչ-որ բան ընդունել... Հիշո՞ւմ եք, վերջերս, հենց Օվալաձև աշխատասենյակում, ես ասացի. «Դուք խաղաքարտեր չունեք»։ Մի մոռացեք, որ ես ժառանգել եմ այս պատերազմը», - ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Եթե Զելենսկիին դուր չգա ԱՄՆ ծրագիրը, նա կարող է շարունակել պայքարել, նշել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղությունը շուտով կհաստատվի։