Նիգերիայի կաթոլիկ դպրոցներից մեկից առևանգել են 227 աշակերտի
Նիգերիայում զինված խումբը հարձակվել է Սուրբ Մարիամի կաթոլիկ դպրոցի վրա՝ առևանգելով 215 աշակերտի և 12 ուսուցչի:
AFP-ն հաղորդում է, որ Նիգերիայի քրիստոնյաների ասոցիացիան հայտնել է հարձակման մասին։
Ըստ հաղորդագրությունների, առևանգված աշակերտներից մի քանիսը հետագայում կարողացել են փախչել:
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սուրբ Մարիամի դպրոցի վարչակազմը չի ենթարկվել Նիգերիայի կառավարության կողմից անվտանգության նկատառումներից ելնելով դպրոցը փակելու հրամանին։