Խոշոր հրդեհ Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Հաթայի Բելեմ շրջանում գտնվող յոթհարկանի բնակելի շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ միջադեպի հետևանքով երկու մարդ մահացել է, իսկ 14-ը՝ հոսպիտալացվել են:
Տուժածներին տարհանել են հրշեջները, իսկ շտապօգնության մեքենաները տեղափոխել են հիվանդանոց։
Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։ Հետաքննություն է ընթանում։