Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Դպրոցներում «Օտար լեզու» առարկայի դասագրքերի ստեղծման գործընթացում կներգրավվեն այլ երկրների դեսպանատներ. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում։ Համաձայն «Հայաստանի կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի», Հայաստանի կրթական համակարգի կարևոր ուղղություններից է բազմալեզու կրթության զարգացումը, միջազգային գործընկերների ներգրավումը և կրթական ռեսուրսների արդիականացումը։ Նախագծով առաջարկվող լրացումներն ուղղակիորեն նպաստում են այդ քաղաքականության իրականացմանը՝ ընդլայնելով դասագրքերի մշակման գործընկերային շրջանակը, ներգրավելով մեր երկրում գործող դեսպանատներին և ապահովելով դասագրքերի ստեղծման գործընթացի թափանցիկ և բազմաստիճան վերահսկողություն։

Նախագծով առաջարկվող լրացումներով՝ հանրակրթական ծրագրերում օգտագործվող «Օտար լեզու» առարկայի դասագրքերի ստեղծման գործընթացում ներգրավվում են այլ երկրի դեսպանատներ, որոնք համապատասխան լեզվի կրողներն են և ունեն լեզվական, մշակութային և կրթական բովանդակություն ապահովելու բարձր ներուժ։ Դեսպանատների ներգրավումը թույլ է տալիս ստեղծել ավելի որակյալ և ժամանակակից բովանդակություն՝ գիտական և մեթոդական բարձր ճշգրտությամբ։

Առաջարկվող լրացումները նպատակ ունեն կանոնակարգելու «Օտար լեզու» առարկայի դասագրքերի ստեղծման, բովանդակության փորձաքննության և ձևավորման գործընթացները միջազգային համագործակցության շրջանակում՝ ապահովելով դասագրքերի բարձրորակ, պետական չափանիշների պահպանում և գործընթացների թափանցիկություն։

Դեսպանատան կողմից ձևավորվող մասնագիտական հանձնաժողովի կողմից բովանդակության փորձաքննությունը հնարավորություն է տալիս ապահովել լեզվական, մշակութաբանական և մեթոդական ճիշտ և հավասարակշռված մոտեցում։

Գործող կարգավորումներով սահմանված է միայն պետական կառույցների ներգրավվածությունը, մինչդեռ օտար լեզվի դասագրքերի պարագայում որոշ բովանդակային հարցեր կարող են ավելի արդյունավետ գնահատվել լեզվի բնիկ մասնագետների կողմից։ Միևնույն ժամանակ, թեկուզև բովանդակային փորձաքննությունն իրականացվում է դեսպանատան հանձնաժողովի կողմից, դասագրքի տեխնիկական չափորոշիչները պետք է բացառապես համապատասխան լինեն Հայաստանի իրավական նորմերին: Տեխնիկական փորձաքննության իրականացումը ԿԶՆԱԿ-ի ներգրավմամբ և նրա կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով թույլ է տալիս պահպանել պետական վերահսկողությունը դասագրքի վերջնական որակի նկատմամբ, ապահովել դասագրքի համապատասխանությունը Հայաստանի սահմանված պարտադիր պահանջներին, տարանջատել բովանդակային և տեխնիկական գնահատման գործառույթները՝ ապահովելով գործընթացի օբյեկտիվությունն ու արդյունավետությունը։

Նախարարության կողմից մրցույթի անցկացումն ապահովում է տեխնիկական և գեղարվեստական բարձր որակ, մասնագիտական մրցակցային դաշտի ստեղծում և բովանդակություն–ձևավորում ներդաշնակության պահպանում։ Սա կարևոր է հատկապես այն պայմաններում, երբ բովանդակության ստեղծումը և ձևավորումը իրականացվում են տարբեր սուբյեկտների կողմից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: