Կրակոցներ Հյուսիսային Կարոլինայի Քոնքորդ քաղաքում. կան վիրավորներ
Հյուսիսային Կարոլինայի Քոնքորդ քաղաքում Սուրբ Ծննդյան եղևնու լուսավորության արարողությունը ընդհատվել է կրակոցներով։
Տեղական իշխանությունները միջադեպի մասին հայտարարել են Facebook-ում տեղադրված հայտարարության մեջ։
Միջոցառման մնացած մասը չեղարկվել է, և հանդիսատեսին խնդրել են անմիջապես լքել քաղաքի կենտրոնը։
Դեպքի հետևանքով չորս մարդ ստացել է հրազենային վերքեր, իսկ տուժածները հոսպիտալացվել են։ Վիրավորներից երեքի վիճակը գնահատվում է ծանր։