Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Խորհրդարանական ընդդիմությունը «թիթեռ նկարելու» մրցավազքի մեջ է

«Հրապարակ» թերթը գրում է.

Բոլոր համապետական ընտրություններին ընդառաջ, Հայաստանում մշտապես մոլեգնել է պոպուլիզմը, հատկապես օրվա իշխանությունները պոպուլիստական նախաձեռնությունների, ձեռնարկների մարաթոն են հայտարարել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ բացառություն չէ, եթե չասենք, որ «Փաշինյանի իշխանություն» եւ «պոպուլիզմ» բառերը  վաղուց հոմանիշ են դարձել։ Բայց որ մեր օրերում «ազգափրկիչ» ընդդիմությունը նույնպես կտրվեր թրենդին եւ իշխանությունից հետ չէր մնա, դժվար էր պատկերացնել։ Փաստն այն է, որ վերջին  շրջանում գոնե խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունները պարապ վախտի խաղալիք են հիշեցնում,  ամբոխահաճո են, բայց՝ անիրատեսական։  Շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքն էր, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ էր բերել խորհրդարան, այն դեպքում, որ ՔՊ-ից աջակիցներ չունեն, իմպիչմենտի համար բավարար թվով ձայներ, արդյունքում հենց «օրորոցում» ՔՊ-ն «խեղդեց» այն։ Փոխարենը Սերժ Սարգսյանի թիմակիցները մի քանի խրոխտ ելույթով փորձեցին ամրագրել իրենց տեղն արմատական ընդդիմադիր դաշտում, համոզել, որ հենց իրենք են Փաշինյանի ամենաթունդ ընդդիմադիրները։


Բացի այդ՝ Սերժ Սարգսյանի թիմակիցները բարդույթներ ունեն եւ ուզում էին «կոնկուրենտ ֆիրմային»՝ Ռոբերտ Քոչարյանի թիմին  ապացուցեին իրենց «ճիշտը»։ Քոչարյանականներն այլ դիրքորոշում ունեն իմպիչմենտի հարցում․ քանի դեռ չունեն իմպիչմենտի համար պահանջվող ձայները, կարծում են, որ իշխանության դեմ պայքարի այդ գործիքին չպետք է մոտենալ։ Եվ երկրորդ․ Սերժ Սարգսյանի թիմում անընդհատ փորձում են ձերբազատվել մեղադրանքներից, որ երրորդ նախագահն է բերել Նիկոլին, եւ հնարավոր ու անհնար ճանապարհներն օգտագործում են՝ հակառակում համոզելու համար։ Սեփական քմահաճություններին տուրք տալով՝ ընդդիմադիրները հերթական անգամ կանգնեցին կոտրած տաշտակի առջեւ, ձախողվեց անվստահության նախաձեռնությունը՝ ավելի խորացնելով հասարակության մեջ առկա հիասթափությունն ու ապատիան։

Երեկ էլ հերթը Քոչարյանի թիմակիցներինն էր, ի դեպ, եթե «Հայաստան» դաշինքի պատգամավորները գործընկերային պահվածք էին դրսեւորել, եւ մի քանի պատգամավոր մշտական հանձնաժողովում մասնակցում էր ՊՈՒ-ի հեղինակած նախագծի քննարկմանը, երեկ «Հայաստան»-ցիները մեն-մենակ էին մնացել ՔՊ-ականների հետ՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հայտարարության նախագծի քննարկման ժամանակ։ Նախագծի հիմնական զեկուցողը դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանն էր, որ տեղեկացրեց՝ նոյեմբերի 26-ին էլ լսումներ են հրավիրել նույն թեմայով, նաեւ նամակ-հրավեր փոխանցվեց Գլխավոր դատախազություն՝ լսումներին մասնակցելու համար։ Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ Հայաստանում մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում ԵԽԽՎ 1900 բանաձեւի սահմանած չափանիշներով․ ունենք կալանավորված արքեպիսկոպոս Միքայել Աջապահյան, որին ոչ միայն քաղբանտարկյալ, այլեւ խղճի բանտարկյալ կարելի է անվանել, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան եւ նույն գործով անցնող մյուս 17 անձինք․ դատական նիստերը խիստ կասկածի տակ են դնում գործի անաչառությունը։ Ընդդիմադիր պատգամավորը բազմաթիվ հայտնի ճշմարտությունների մասին խոսեց, այդ թվում հայտարարեց՝ ԱԺ ամբիոնը պետական անձանց կողմից սուտ եւ կեղծ տեղեկության տարածման համար է ծառայել․ Աննա Վարդապետյանը եւ ՔԿ ղեկավարն են դա արել՝ տարբեր գործերով․ «ՔԿ ղեկավարը հայտարարեց, որ առկա է ձեռքով գրված ահաբեկչության պլան, մինչդեռ գործի նյութերում նման բան չկա»։ 

Սակայն անգամ Արծվիկ Մինասյանը Վլադիմիր Վարդանյանի ճոռոմ ելույթից հետո ստիպված եղավ խոստովանել, որ չեն ակնկալում, թե իշխանությունը կընդունի, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ «Կարո՞ղ եք մատնանշել որեւէ երկիր, որի իշխանությունն ընդունել է, որ իր երկրում կան քաղբանտարկյալներ»,- իր հռետորական հարցին Մինասյանն ինքն էլ բացասական պատասխան տվեց ու ասաց, թե իրենք էլ միամիտ չեն, որ կարծեն, թե Փաշինյանի իշխանությունում նման խոստովանություն կարող են անել, պարզապես բերել են հայտարարության այս տեքստը, լսումներ կան, որ հանրության ավելի լայն շերտեր իմանան այդ մասին, կհրավիրեն Հայաստանում հավատարմագրված դեսպանների ուշադրությունը եւ այլն։

Իհարկե, ոչ մեկը չի ասում, թե լսումների կամ քաղբանտարկյալների համար ակցիաների օրակարգն անարդյունավետ է, անիմաստ, 2000-ականներին բազմաթիվ նման ակցիաներ են անցկացվել նույն՝ Նիկոլ Փաշինյանի համար, բայց տարբեր էր իրավիճակը․ այն ժամանակ Հայաստանում հավատարմագրված դեսպաններն ու հավաքական Արեւմուտքն անմիջապես արձագանքում էին նման ցանկացած դեպքի եւ ճնշում գործադրում ՀՀ իշխանությունների վրա, բայց հիմա նույն ընդդիմադիրները պատեհ-անպատեհ առիթներով հայտարարում են, որ Արեւմուտքը, հետեւաբար՝ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանները, լիակատար աջակցում են Փաշինյանի իշխանությանը եւ իրենց լռությամբ կանաչ լույս վառում ՀՀ-ում մոլեգնող «բեսպրեդելի» առաջ։ Հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի այս ամենից հետո նման նախաձեռնությամբ հանդես գալ, «թիթեռ նկարել» եւ երբեմն հակասել իրենց նախկին հայտարարություններին։

Օրինակ, Վլադիմիր Վարդանյանը քանիցս հարցրեց՝ եթե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ինչո՞ւ հավատարմագրված դեսպաններից եւ ոչ մեկը չի բարձրաձայնում դրա մասին, ինչո՞ւ ԵԽԽՎ կամ միջազգային այլ կառույցների զեկույցներում այդ մասին չի արձանագրվում։ Սակայն Մինասյանն այդ հարցադրումները շրջանցեց, փոխարենն ասաց, որ լսումների միջոցով նրանց ուշադրությունը կհրավիրեն։