Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ԵԿՄ մեծ թվով անդամներ արդեն Արցախի ճանապարհին են. (լուսանկարներ)
Newspress.am-ի տեղեկություններով, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ԵԿՄ մեծ թվով անդամներ արդեն Արցախի ճանապարհին են:
Դեռ երեկվանից ԵԿՄ-ականները դիմում են ներկայացրել` որպես կամավոր սահմանների պաշտպանությանը ներգրավելու համար: Այս պահին հազարավոր կամավորներ Գրիգորյանի հետ Արցախի ճանապարհին են: Ընդգծենք, որ այս ամենն արդեն համաձայնեցված է երկրի ղեկավարության հետ և տրված են կոնկրետ հանձնարարականներ:

