ԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսըՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը քննարկել են համագործակցության ընդլայնումըՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
Նախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը
16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնաuպшն է եղել․ հարևանները շոկի մեջ են (տեսանյութ)Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է«Նուբարաշենում» դատապարտյալն ինքնավնասումներ է արել. փաստաբանն ահազանգում է«Քրեստոմատիական քաղաքական հետապնդում». Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասինBMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառՆեթանյահուն մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Թրամփին2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է21-ամյա եզրային կիսապաշտպան Էդգար Գրիգորյանը երկարաձգել է պայմանագիրը «Սյունիք ՖԱ»-ի հետՍոֆիա Հովսեփյանն էլ իր հերթին է դատի տվել Նիկոլ ՓաշինյանինՊաշտոնանկություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում. ArmLur.amԿրակոցներ Պրահայում. կա զոհ և վիրավորՆիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան ՔոչարյանԱտեստավորում անցած ոստիկանության ծառայողները հավելավճարներ կստանանԳրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարին
Փլուզում «Արգել» ՀԷԿ-ում. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի
ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտին հարված հասցնելու մասին
Մամուլ

Անհամապատասխանություն հայտարարագրում․ ինչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Ջուլիետա Ազարյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2024 թվականի դեկտեմբերի 11-ին պատգամավոր Դավիթ Առուշանյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին, ապա նշանակվեց Շիրակի մարզպետ։

Առուշանյանին Ազգային ժողովում փոխարինեց Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը։

Ջուլիետա Ազարյանը քաղաքական դաշտում հայտնվել է վերջին 2 տարում, սակայն 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել: 2022-2024 թվականներին Ազարյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել, 2024 թվականի դեկտեմբերի 19-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր։

Համաձայն 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի տարեկան հայտարարագրի՝ Ազարյանն ունի 3 անշարժ գույք՝ 2 բնակարան Կոտայքի մարզի Առինջ գյուղում եւ Աբովյան քաղաքում, եւ 1 հողամաս Փարաքար համայնքում։

Ուսումնասիրելով Ազարյանի՝ 2022 թվականից ներկայացրած, պաշտոն ստանձնելու պահին առկա եւ հետագա տարիների տարեկան հայտարարագիրը՝ անճշտություններ նկատեցինք։
Բանն այն է, որ 2022 թվականի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում, Ջուլիետա Ազարյանն ունի 2021 թվականին ձեռք բերված 1 բնակարան Առինջ գյուղում բաժնային սեփականությամբ։ 2022 թվականին նույն բնակարանը կրկին առկա է, սակայն անշարժ գույքի գտնվելու վայրը Աբովյան համայնքն է։

2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարեսկզբին նա ունեցել է 1 բնակարան։ Այդ ժամանակ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ազարյանը 2023-ին գնել է հողամաս Փարաքար համայնքում 1 մլն դրամով։

Իսկ, ահա, 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Ազարյանը, չգիտես ինչպես, ունի 3 անշարժ գույք։

Անհամապատասխանությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանին, վերջինս փոխանցեց, որ սխալմունք է տեղի ունեցել։

«Վրիպակ է եղել, ես չունեմ 3 անշարժ գույք։ Ունեմ մեկ բնակարան Առինջում՝ հիփոթեքային վարկով ձեռք բերված, որին համասեփականատեր է նաեւ մայրս։ Հայտարարագիրս այդպես նաեւ հրապարակվել էր Հանրայինի եթերում»,- մեզ հետ զրույցում նշեց Ազարյանը՝ հավելելով, որ բնակարանը 2021 թվականին գնել է հիփոթեքային վարկով, որպես երիտասարդ ընտանիք՝ 7% տոկոսադրույքով, իսկ բնակարանն արժեցել է գրեթե 40 հազար ԱՄՆ դոլար։

Հետեւելով պատգամավորի սոցիալական ցանցերում կատարած հրապարակումներին՝ նկատել էինք, որ Ազարյանը հաճախ է մեքենայի սրահից տեսանյութեր հրապարակում։ Ուսումնասիրելով նաեւ հայտարարագիրը՝ նկատեցինք, որ շարժական գույք պատգամավորը չունի։

Ազարյանից հետաքրքրվեցինք նաեւ մեքենայի մասին։

«Մեքենան ձեռք եմ բերել 2 ամիս առաջ, այդ պատճառով կարտացոլվի հաջորդ տարվա հայտարարագրի մեջ։ Այն գնել եմ վարկային միջոցների ներգրավմամբ: Արժեր, եթե չեմ սխալվում, 24 հազար ԱՄՆ դոլար, որի մեծ մասը վարկային միջոցից եմ ներգրավել։ BYD մակնիշի մեքենա է»,- նշեց Ազարյանը։

ՔՊ-ական պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 678 հազար դրամ 6,5 հազար ԱՄՆ դոլար։

Բանկային հաշիվների մնացորդները՝ 181 հազար 675 դրամ եւ 1 մլն 628 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 780 հազար դրամ, որից 8 մլն 10 հազար դրամը ստացել է որպես աշխատանքի վարձատրություն «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկից։

Եկամուտներից 332 հազար 210 դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովի աշխատակազմից։

Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 13 մլն 63 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Ջուլիետա Ազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: