Պատրաստվում եմ ստանալ տիտղոսային մենամարտ. Արման Ծառուկյան
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) դասակարգման 6-րդ համար Դեն Հուքերի (Նոր Զելանդիա) հետ մենամարտից առաջ դիմել է երկրպագուներին։
«Մտադիր եմ ցուցադրել գերազանց նոկաուտ եւ ստանալ տիտղոսային մենամարտ»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը։
Արման Ծառուկյանի եւ Դեն Հուքերի մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Դոհայում։ Հաղթողը կդառնա չեմպիոնական տիտղոսի հավակնորդ։