Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացըՌուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզումԲացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա դաշինքից 6 կողմ քվեարկություն Սահմանադրությանը․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԼեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազաԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. Պապոյան
Վանաձորում բացահայտվել է հանցավոր խումբ, կան կալանավորվածներ (լուսանկարներ)
Մանդատ չենք ստացել, որպեսզի քվեարկենք «ալիևյան Սահմանադրության» օգտին. Աննա ԳրիգորյանԵրևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիներըԵրևանում 37-ամյա կինը հայտնել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրը իր և իր անչափահաս երեխաների արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ են հրապարակել և շանտաժով գումար պահանջելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանըԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավորԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումը ՍԴ-ում էԴա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Քաղաքականություն

Մի՛ փորձեք թվային աճպարարությամբ բարեկեցության պատրանք ստեղծել, փորձեք 4 հոգով 200000 դրամով ապրել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հրապարակումը. «Երջանկության խոստումով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը շատ բանով հպարտանալու տեղ չունի՝ Արցախի հայաթափում և բռնակցում Ադրբեջանին, հազարավոր զոհեր, ադրբեջանական զավթիչ ուժերը Հայաստանում, Ադրբեջանի կողմից նորանոր պահանջներ, փակ սահմաններ, պարտքերի տակ կքված պետություն և հասարակություն, դանդաղող տնտեսական աճ և այս ամենին ի հետևանք՝ վստահության ու աջակցության մակարդակի գահավիժում։ Սակայն, Փաշինյանը կարող է հպարտանալ մի տաղանդով, որ ուրիշ ոչ ոք չունի. իրականությունը ծուռ հայելիների միջով, անճոռնի մերկ շրջմոլիկին պերճ հագնված արքայազն ներկայացնելու տաղանդով։ Օրինակ՝ մի քանի հոգի/ընկերություն բջջային հեռախոսներ ու կենցաղային տեխնիկա էին ներմուծում ու անմիջապես արտահանում Ռուսաստան, մի քանի հոգի ոսկի էին Ռուսաստանից ներմուծում ու անմիջապես վերարտահանում ԱՄԷ։ Սա հարստացնում էր այդ մի քանի հոգուն, պերճացնում էր տնտեսական վիճակագրությունը, բայց ռեալ տնտեսական աճի ու հասարակության բարեկեցության աճի չէր բերում։ Այս իշխանություններն այնքան հարուստ երևակայություն ունեին, որ մեկ տարում հաջողացրեցին ոսկերչական արտադրանքի թողարկումը, բնեղեն արտահայտությամբ, «ավելացնել» 23.6  անգամ։ Թուղթն էլ, մատիտն էլ իրենց ձեռքերում են, ամեն ինչ կարող են գրել։ Գրել կարող են, կարող են նույնիսկ փորձել բարեկեցության պատրանք ստեղծել, բայց բարեկեցություն ապահովել չեն կարող։

Բարեկեցության պատրանք ստեղծելու փորձերից է միւջին աշխատավարձերով աճպարարությունը։ Իշխանությունները մշտապես պնդում են, թե Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձերը շարունակաբար աճում են, և 2025 թվականի 1-ին եռամսյակում այն կազմել է 313 հազար 613 դրամ։ Միջին և մեջտեղ բառերը նույն արմատն ունեն, և միջին վիճակագրական քաղաքացին, լսելով «միջին» բառը, ենթագիտակցորեն ընկալում է, թե միջին արժեքը մեջտեղի արժեքն է։ Մեր պարագայում՝ աշխատող քաղաքացիների մի կեսը պետք է, որ ստանար 313 հազար 613 դրամից քիչ, մյուս կեսը՝ 313 հազար 613 դրամից շատ։ Դե, մի մասն էլ հենց 313 հազար 613 դրամ կստանա, բայց կես-կես համամասնությունը դրանից շատ չի տուժի։ Եթե կենցաղից անցնենք գիտությանը, գաուսյան (նորմալ) բաշխման դեպքում միջին արժեքը թույլ է տալիս նման ինչ որ մի ենթադրություն անել։ Բայց աշխատավարձերի նույնիսկ գաուսյան բաշխման դեպքում միջին արժեքի մասին տեղեկության արժեքը շատ փոքր է, եթե չունենք աշխատավարձերի դիսպերսիայի մասին տեղեկություններ։

Վիճակագիրները լավ անեկդոտ ունեն. «Մաթեմատիկայի պրոֆեսորը խեղդվեց մի գետում, որի միջին խորությունն 95 սանտիմետր է»։ Միջինը՝ միջին, բայց այդ գետի մի հատվածում խորությունը 10 սանտիմետր է, իսկ մեկ այլ հատվածում՝ 1 մետր, 80 սանտիմետր։ Այնպես որ, «միջինով» առաջնորդվելը կարող է տանել ուղիղ դեպի այն աշխարհ։

Գիտական և կենցաղային օրինակներն ինչու՞ բերեցի։ Որ ցույց տամ, որ միջինից բացի այլ ցուցանիշներ են պետք, որպեսզի պատկերացնենք, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ աշխատավարձեր են ստանում ու գոնե ինչ որ պատկերացում կազմենք նրանց բարեկեցության, ինչպես նաև սոցիալական բևեռացվածության վերաբերյալ։

Հարցումներ էի ուղարկել պետական եկամուտների կոմիտե ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով ինձ, տարբեր տարիների համար, տրամադրել աշխատավարձերի միջին արժեքի, միջնարժեքի (median) և մոդա արժեքի (mode) մասին տեղեկություն։ Մի քիչ հստակեցնենք, թե այս մեծություններն ինչ են ցույց տալիս։ Աշխատավարձերի միջին արժեքը ստանալու համար բոլոր մարդկանց աշխատավարձերը գումարում ենք իրար, գումարը բաժանում ենք մարդկանց թվի վրա։ Միջնարժեքը ստանալու համար ստացված աշխատավարձերը շարում ենք աճման կարգով և գտնում ենք մեջտեղի թիվը  (եթե աշխատավարձերի թիվը զույգ է, ապա միջնարժեքը մեջտեղի երկու թվերի միջինն է)։ Եվ վերջապես՝ մոդա արժեքը ցույց է տալիս ամենահաճախ պատահող թիվը։ Պարզ օրինակի վրա դա բացատրեմ։ Օրինակ՝ ենթադրենք սենյակում 7 հոգի են։ 3 հոգի ստանում են 150 հազարական դրամ, մնացած չորսը՝ համապատասխանաբար՝ 175, 200, 225 և 400 հազար դրամ։ 7 հոգու միջին աշխատավարձը 207 հազար 143 դրամ է։ Միջնարժեքը և մոդա արժեքը, համապատասխանաբար, 175 հազար և 150 հազար դրամ։ Ընդունեք, որ տրված բաշխման պայմաններում միջին արժեքն  ինչ որ չափով մոլորեցնում է, ավելի մեծ բարեկեցության պատրանք է ստեղծում։

Այս երեք մեծությունները և դիսպերսիան, ինչպես արդեն նշել եմ, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել երկրում աշխատավարձերի իրական մակարդակի և բաշխվածության վերաբերյալ։ Նշված արժեքները ստանալու համար դիմել էի Պետական եկամուտների կումիտե և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ ՊԵԿ-ից ստացված պատասխանն ինչ որ չափով սպասելի էր։ Նախ նշել էին, որ աշխատողների թվի մասին տեղեկություններ չունեն, իրենց ունեցած տեղեկությունը չի վերաբերում աշխատավարձերին, այլ «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումներին»՝ վարձու աշխատողին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումներին, քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց աշխատողին փաստացի վճարված եկամուտներին և այլն, այսինքն՝ ցանկացած գումարին, որը հարկվում է։ Փոխարենը՝ ներկայացրել էին «հարկման բազա ունեցող (եկամուտներ ապահովված) աշխատատեղերի միջին թվաքանակի, մեկ աշխատատեղին բաժին ընկնող հարկման բազայի (եկամտի) մասին տեղեկատվություն»։ Ավելի պարզ, եթե մարդը երկու տեղ է աշխատում, նա վիճակագրության մեջ ներառվում է որպես երկու մարդ։ Այսինքն՝ եթե մարդու աշխատավարձը չի բավարարում նորմալ ապրելու համար, ինքը ստիպված գիշերներն էլ պահակություն է անում, գործող մեթոդաբանությամբ նա համարվում է երկու աշխատող։ Ինչքան վատ ապրողների թիվը մեծանա ու նրանք երկրորդ աշխատանքի անցնեն, օրինակ՝ ուսուցիչը նաև կրկնուսույց աշխատի, այդքան վիճակագրությունը ցույց կտա, թե զբաղվածությունն աճել է, այսինքն՝ երկրի տնտեսական վիճակը բարելավվել է։

Քանի որ ՊԵԿ տեղեկությունները վերաբերվում էին հարկման բազային, այլ ոչ թե աշխատողներին, նույն հարցն ուղղել էի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Աշխատողների թվաքանակի մասին ինձ տեղեկություններ տալու փոխարեն, նրանք իմ հարցումը վերահասցեագրել էին ՊԵԿ։ Աշխատանքի նախարարությունն աշխատողների վերաբերյալ տեղեկություններ չունի…

Ինչևէ, առաջնորդվենք ՊԵԿ տրամադրած թվերով։ Համաձայն ներկայացրած վիճակագրության, 2025 թվականի 1-ին կեսին մենք ունեցել ենք 779 հազար 115 աշխատատեղ։ Պարզության համար ենթադրենք, որ մեկ աշխատողն աշխատում է մեկ աշխատավայրում, և եկամուտը կոչենք «աշխատավարձ»՝ մտքում ունենալով, որ աշխատավարձի մեջ ներառված են նաև գործատուի միջոցներով վճարված նպաստները, պայմանագրային եկամուտը, արձակուրդայինը և այլն։ Նաև նշեմ, որ առնվազն իմ պարագայում դա այդպես չէ, ես զբաղվում եմ նաև օրենքով չարգելված գիտամանկավարժական գործունեությամբ։

Ի՞նչ պատկեր ունենք բարեկեցիկ Հայաստանում։ Միջին «աշխատավարձը» 2025 թվականի 1-ին կիսամյակին կազմել է 313 հազար 631 դրամ։ Ինչպես արդեն նշել եմ, ենթագիտակացաբար կարելի է կարծել, թե այդ աշխատատեղերից կեսն այդ գումարից քիչ է վարձատրվում, մյուս կեսը՝ շատ։ Սակայն, «աշխատավարձերի» շուրջ 75%-ը ցածր են միջին «աշխատավարձից»։ Ավելի պարզ՝ ամեն 4 աշխատողից 3-ը միջինից քիչ գումար են ստանում․ 779 հազար 115 աշխատողից մոտ 580 հազարը։ Ընդ որում, 453 հազար 701 հոգին, աշխատողների 69%-ը, ստանում են մինչև 200 դրամ։ Դե հիմա պատկերացրեք, որ ընտանիքում ընդամենը մեկ աշխատող կա։ Դե, հիմա փորձեք 4 հոգով 200 հազար դրամով ապրել։ Ահա, թե ինչու մենք ունենք աշխատող աղքատներ։ 750 հազար դրամից ավելի է ստանում աշխատողների ընդամենը 6%-ը։ Մեկ և կես միլիոնից ավելի է ստանում աշխատողների 2%-ը՝ 19 հազար 116 մարդ։ Չեմ բացառում, որ նրանց մի էական մասը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված «այթիշնիկներ» են։ Հայտնի չէ՝ նրանցից քանիսը տուն կվերադառնա պատերազմի ավարտից հետո։

Այնպես որ, թող չփորձեն թվային աճպարարությամբ բարեկեցության պատրանք ստեղծել։ Մի բուռ մարդիկ «Ռոլս Ռոյս» են քշում, բայց մեծամասնության համար հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետևանքն ավելի էժան մակարոնեղենին անցնելն էր….

P.S. Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն աշխատավարձերի մեդիան և մոդա արժեքների ու աշխատավարձերի դիսպերսիայի տվյալները չուներ։ Բա ինչպե՞ս են պատրաստվում սոցիալական արդարության հարցը կարգավորել։ Մոռացել են, որ Հայաստանը, համաձայն ՀՀ Սահմանադրության, սոցիալական պետություն է»: