«Ես լիարժեք սատարում եմ իմ քաղաքական առաջնորդին». Հայրապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին
Ես լիարժեք սատարում եմ իմ քաղաքական առաջնորդին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով գարեգին Բ կաթողիկոսի դեմ ուղղված Նիկոլ Փաշինյանի սկսած արշավին։
Հարցին՝ այդ դեպքում ինչու վարչապետի հետ չի մասնակցում «պատարագներին», նա պատասխանեց, որ անձնական պատճառներով արդեն երեք տարի է, որ չի մասնակցում պատարագների, թեեւ եկեղեցի այցելում է և հաղորդակցվում է Աստծո հետ։
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ ինքն արդեն առաջադրվել է ՔՊ–ի 2026–ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար. «Այն մարմինը, որը կհամարի, որ իմ թեկնածությունը ընդունելի է և ես լինելու եմ ցանկում, միայն դրանից հետո համապատասխան վճարումը կատարելու եմ»։