Պայթյուն Պակիստանի քիմիական գործարաններից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Պակիստանի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղական SAMAA լրատվամիջոցի տվյալներով՝ զոհվել է տասնութ մարդ, այդ թվում՝ չորս երեխա։
Տասը վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երեքը բուժօգնություն են ստացել այրվածքների բաժանմունքում։ Յոթ մարդ գտնվում է ծանր վիճակում։
Պայթյունը տեղի է ունեցել Ֆեյսալաբադի Մալիկպուր շրջանում գտնվող սոսնձի գործարանում, որին հաջորդել է հրդեհ։ Հրդեհից վնասվել է գործարանի մոտակայքում գտնվող ինը տուն։
Փրկարարների խոսքով՝ հրդեհը մարելը դժվար է եղել պայթյունից հետո քիմիական նյութերի առկայության պատճառով։ Հրդեհը մարելու համար գործի է դրվել տասնհինգ հրշեջ մեքենա։