Ասացի՝ ամոթ չի՞, որ քո մայրը լիներ՝ այդպես կանեի՞ր, նա էլ ինձ հրեց. Երևանի քաղաքապետարանում ոստիկանը հրում է իր մոր տարիքի կնոջը (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանում ոստիկանը հրել է տարեց կնոջը, երբ վերջինս փորձել է պաշտպաբել մեկ այլ տարեց տղամարդու: Քաղաքացու պատմելով, նա եկել էր քաղաքապետարանի «Բաց պատուհան»-ին դիմելու, սակայն վերջինիս ասել են, որ նա 5 րոպե ուշացել է և բաց պատուհանը փակվում է:
Տղամարդը փորձել է բացատրել, որ խցանման մեջ եղել, սակայն ոստիկանը նրան հրել է: Այդ ժամանալ միջամտել էկինը, և ասել՝ չես ամաչո՞ւմ, եթե քո հայրը կամ մայրը լիներ, այդպես կանեի՞ր: Կնոջ այս խոսքերից հետո ոստիկանը տարեց կնոջը ևս սկսել է հրելով դուրս անել:
Տեսանյութը NEWSPRESS.am-ին է տրամադրել, այդ պահին տարածքում գտնվող մի քաղաքացի, ով փորձել է պաշտպանել կնոջը: Բայց ոստիկանը մնացել է անսանձահարելի:
Մանրամասները՝ տեսանյութում