Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

ԱԱԾ-ն սիրային կապը համարում է լրտեսության ապացույց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ադրբեջանի օգտին լրտեսության եւ պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ հյուպատոսական բաժնի աշխատակից,  դիվանագետ Աշխեն Ալեքսանյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Նրա փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել կալանքի որոշման դեմ, որը, սակայն, չի բավարարվել:

Հիշեցնենք, որ երիտասարդ կնոջը ձերբակալել էին հունիսի 20-ին,  օդանավակայանում, Վիեննա մեկնելիս։ Մեր տեղեկություններով, նա արդեն հյուպատոս էր նշանակվել, սակայն օդանավակայանում կալանքից հետո հրամանն անմիջապես չեղարկել են եւ նրա մասին ողջ տեղեկատվությունը համացանցից ոչնչացրել։ Սակայն «Հրապարակի» աղբյուրները հենց ձերբակալման օրն էին մեզ տեղեկատվություն տրամադրել, չնայած այն բավականին ուշ հրապարակեցինք, քանի որ իրավասու մարմինները, այդ թվում՝ ԱԳՆ-ն, հերքում էին այդ փաստը։ Իսկ ԱԳՆ աշխատակցի մոտ հայտնաբերվել էին ինչ-որ կարեւոր փաստաթղթեր, որոնք նա պատրաստվում էր տրամադրել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձի։ Միայն երկու ամիս անց՝ օգոստոսի 29-ին, սկանդալը հասավ մամուլ,  նախ՝ «Հրապարակ» թերթը գրեց, որ նման սկանդալային կալանավորում է եղել, որից հետո խուզարկություն է իրականացվել ԱԳՆ-ում, եւ անգամ համակարգիչներ են առգրավվել կամ համակարգիչների պարունակություն, ապա սկսեցին գրել նաեւ մյուս ԶԼՄ-ները։ Երիտասարդ կնոջ ֆոտոները հայտնվեցին համացանցում: Իսկ Քննչական կոմիտեն սուղ պաշտոնական տվյալներ հաղորդեց։ Թե ինչ է արել Աշխեն Ալեքսանյանը, ինչում է արտահայտվում դավաճանություն ասվածը՝ մինչ օրս չի պարզաբանվել անգամ նրա պաշտպանների կողմից: 

Գործով նախաքննությունը տեւել է ընդամենը 2 ամիս, ու նյութերն արագ ուղարկվել են դատարան, կարծես քննչականը շտապում էր հերթական «գալոչկան» դնել լրտեսների որսի պլանում: Ենթադրաբար, Քննչական կոմիտեից արտահոսքեր գնացին դեպի մամուլ, անգամ լրտեսի անունը հնչեց, որ, ըստ մեղադրանքի, Ալեքսանյանն Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Շոթա Իվանիշվիլի տվյալներով հանդես եկող անձին տվյալներ է փոխանցել` 34 հազար եվրո գումարի դիմաց։  

Դիվանագետի փաստաբանները խուսափում են խոսել դատարանում սկսված քննությունից: «Այս պահին կարող եմ մի բան ասել միայն, քանի որ նիստերը փակ են, իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունում: Արարքի մեջ առկա չէ այնպիսի գործողություն, որն իր մեջ պարունակի հանցակազմ»,- ասում է փաստաբան Տավրոս Գեւորգյանը: Նախկին պաշտոնյայի մյուս պաշտպանը՝ Աբգար Պողոսյանն ասում է, որ երկրում չէ, թեեւ ավելի վաղ խոստացել էր հայտարարություն անել այս գործով: Նա ասել էր՝ չկա Աշխեն Ալեքսանյանի դեմ օրինական որեւէ ապացույց, նա իրականում տուժող է, քանի որ կոպտորեն խախտվել են նրա իրավունքները։ 

Եվ իրոք, սկանդալի առաջին իսկ օրվանից երիտասարդ կնոջ անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտվեց: ԶԼՄ-ները գրեցին, որ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ, նրան տվյալներ է փոխանցել: Սիրային կապի վերաբերյալ տեղեկությունը ԱԳՆ նախկին աշխատակցի փաստաբանները ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում: Մնում է ենթադրել, որ մեր ԱԱԾ-ի համար սիրային կապը շարունակում է մարդկանց լրտեսության մեջ մեղադրելու միակ միջոցը լինել: Պատերազմից անմիջապես հետո տարբեր զինվորականների էին մեղադրում «Օդնիկլասսնիկի»-ով եւ այլ սոցցանցերով լրտես աղջիկների հետ սիրային կապեր հաստատելու ու նրանց գաղտնի տեղեկություն փոխանցելու մեջ, հիմա էլ անցել են կանանց: 

Ի դեպ, Աշխեն Ալեքսանյանն ամուսնացած չէ: Բայց հանրությունն ուզում է գոնե մեկ իրական լրտեսի տեսնել, որին փողի դիմաց «վերբովկա» են արել, որը մի նորմալ «գաղտնի» տվյալ փոխանցած լինի, ոչ թե իր ֆոտոն՝ զորամասի տրաքած տեխնիկայի ֆոնին կամ որեւէ բարեմասնություն՝ ռուս աղջիկ գայթակղելու համար, կամ ինչ-որ առեղծվածային փաստաթղթեր, որոնք մարդը առանց վախենալու, բացահայտ իր հետ տանում է արտերկիր: Մենք էլ նայենք-ասենք՝ ինչ լավ է աշխատում մեր ԱԱԾ-ն: Բայց չկա ու չկա նման բացահայտում: Միայն ռոմանտիկ պատմություններ են, որոնք որոշ դեպքերում քիչ է մնում վերածվեն ամուսնության»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում