Այս աղջիկը չի արել ոչինչ. ուղղակի նստած է բանտում, որ այլ կանանց վախեցնեն իր ճակատագրով. Էլիբեգովան՝ քաղբանտարկյալ Լիդյայի մասին
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան լուսանկար է հրապարակել և կից գրել:
«Այս աղջիկը մի քանի ամիս նստած է կալանավայրում։ Իրեն արգելել են տեսակցությունները։ Առանց հիմնավոր պատճառի։ Իր գործով անցնող տղամարդկանց ուղարկեցին տնային կալանքի, իսկ իր կալանքը երկարաձգեցին ևս 3 ամսով։
Լիդյան չի արել ոչինչ։ Ուղղակի նստած է բանտում, որ այլ կանանց վախեցնեն իր ճակատագրով։
Սա մեր սարսափելի իրականությունն է։ Իր փոխարեն կարող էի լինել ես, կամ այս տողերը կարդացող ցանկացած կին։
Ոչինչ չանելու համար բանտարկվելը դարձել է նորմալ։ Կանանց հանդեպ էմպատիա ու հարգանք չունենալը դարձել է նորմալ»։