Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Այս կիրակի Տաթև պիտի գնային, այն էլ` մուրազները փորնորը մնաց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վաղարշապատի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանին ձայն տալով, մարդիկ իրենց կարեւոր լիցք տվեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուղղությամբ արշավելու: Երեկ «Հրապարակը» գրել էր, որ Եկեղեցու դեմ պայքարի շրջանակներում, կարգալույծ եղած հոգեւորականների եւ ոմն ֆեյքի հրապարակումների հիման վրա գործեր են հարուցվել Արշակ սրբազանի դեմ: Հիշեցնենք, որ Արշակ սրբազանին մեղադրում են փողեր լվանալու, պատանդ վերցնելու եւ Գարեգին Ա կաթողիկոսին թունավորելով սպանելու մեջ․ հիշեցնենք, որ Գարեգին Ա կաթողիկոսը մահացել է քաղցկեղից: Սակայն Եկեղեցու դեմ արշավն այսքանով չի սահմանափակվում, նոյեմբերի 23-ին Փաշինյանը ներկա կլինի Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցու պատարագին, որը մատուցելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանը: Այս հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ։


- Ասում են, որ Խաչիկ գյուղում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է պատարագին՝ Հայ առաքելական եկեղեցու կանոններով։

- Ոչ: Մեր ծիսական պատարագամատույցում՝ խորհրդատետրում կան հիշատակումներ, որոնք պարտադիր են արվում, իսկ այս պարագայում Խաչիկ գյուղում ո՛չ թեմի առաջնորդին հիշատակեցին, ո՛չ էլ Ամենայն հայոց կաթողիկոսին: Բացի այդ, պատարագը կիսատ-պռատ էր, որքան նկատեցի: Մի բան հիշեցի․ մեկը քահանայի մոտ է գնում, ասում է՝ Տեր Հայր, թանով պատարագ լինո՞ւմ է, ասում է՝ իհարկե, ոչ: Հիմա իրենց արածն այդ թանով պատարագներն են՝ Աստծո բարկությունն են շարժում պարզապես: Մեծ գումար է դրված, իրենք հուդաներ են փնտրում: Գիտեք, սա որ նման բաներ է անում, շատ լավ է, որովհետեւ այն մարդիկ, ովքեր Աստծուն ծառայելու համար չեն մտել եկեղեցի, այլ սողոսկել են, որպեսզի մամոնա ունենան, այդ մարդիկ ջրի երես են դուրս գալիս: Դա լավ կողմ էլ ունի, հիմա սա է՝ թող դուրս գան, Եկեղեցին մաքրվում է այդ թաքնված մարդկանցից, այդ երեսուն արծաթով վաճառվածներից: Վարդան Այգեկցին իր գրվածքներից մեկում մի հետաքրքիր դրվագ ունի, որտեղ ասվում է՝ քահանայություն կա՝ Աստծուց է, քահանայություն կա՝ սատանայից է: Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականը» կարդում ես, տեսնում ես՝ բան չի փոխվել, նման մարդիկ միշտ եղել են: Հիմա նրանք, ովքեր որ իսկապես Քրիստոսինն են, որեւէ դրամական միջոցով, այս աշխարհին կապող որեւէ բանի հետ չեն կապվի: Նրանք, ովքեր Քրիստոսի քահանաները չեն, այլ մամոնային են ծառայում, Հուդան էլ էր, չէ՞, այդպիսին: Մեր քահանաներից մեկն է գրել՝ տեսնո՞ւմ ես, հիմա էլ այլ եկեղեցի է գնում, ես գրեցի՝ երեսուն արծաթ, ուրիշ ոչինչ:

- Կարո՞ղ ենք ակնկալել, որ Մայր Աթոռը շուտով Խաչիկ գյուղի քահանային կարգալույծ կանի:

- Չգիտեմ, բայց ես գիտեմ, որ իրենք ուզել են այս կիրակի Տաթեւում անել պատարագ, իրենց ցանկությունն է եղել, անգամ քոլեջում դասախոսներն են հայտարարել, որ մյուս կիրակի Տաթեւ են գնալու, էն էլ՝ մուրազները փորները մնաց: Իրենք պատարագին մասնակցելու նախապայման ունեն, ասում են՝ կաթողիկոսին պիտի չհիշեք: Դե, իրենք նախապայմանը դնում են, բայց նաեւ դրա համար վճարում են:

- Այսինքն՝ Տաթեւի վանահայրերից ոչ ոք չի՞ համաձայնել:

 - Ես անձամբ եմ լուրն ուղարկել իրեն, որ հանկարծ նման սխալմունք չգործի:

- Տեր Միքայելի՞ն նկատի ունեք:

 - Այո, բայց այնտեղ վանահայր էլ կա, որ լուրն ուղարկել եմ եւ ոչ միայն ես։ Իրենք ի գիտություն են ընդունել դա, որովհետեւ նրանք պայման ունեն․ եթե կաթողիկոսի անունը հիշատակվում է պատարագին, ուրեմն հրեշի ներկայությունը դառնում է զրո: Իր նպատակը կաթողիկոսին հեռացնելն է, չէ՞:

- Ստացվում է՝ այն հոգեւորականները, ովքեր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագ են մատուցել ու չեն հիշատակել Վեհափառի անունը, գումա՞ր են ստացել դրա դիմաց:

- Նախ, իրենք կանոնական սխալ են արել՝ մեկ, որովհետեւ մեր խորհրդատետրում պատարագին պարտադիր է այդ աղոթքը՝ պարտադիր է: Մեր խորհրդատետրն առաջին դարում է կազմվել, հետագայում արդեն Նարեկացու աղոթքն են զետեղել, Սուրբ Բարսեղ Կեսարացին է հիմնականում մեր պատարագների խորհրդատետրը կազմել: Քահանան երբ պիտի օծվի, ինքն ընծայման կարգի մեջ ուխտ է անում Աստծուն, որ խոնարհաբար պիտի ծառայի Եկեղեցուն եւ հավատարիմ մնա Եկեղեցու վարդապետությանը, Եկեղեցու կաթողիկոսին եւ այլն: Այսինքն՝ եթե նա չի հիշատակում, ուրեմն դրժում է այդ թուղթը: Մեր խորհրդատետրում հստակ նշված է, որ քահանան բարձրաձայն աղոթքով պիտի անպայման հիշի Ամենայն հայոց կաթողիկոսին, մենք թեմի առաջնորդին ենք հիշում նաեւ, մեր հայ ազգի համար ենք այդ աղոթքը բարձրաձայն ասում: Այնպես որ, մենք կարող ենք պնդել, հատկապես, ըստ օդից կախված լուրերի, հինգ միլիարդ են ներդրել, որպեսզի կարողանան երեսուն այդպիսի հուդա գնել, այո, այդ առումով կարող ենք պնդել, որ գնել են:

- Արշակ սրբազանին մեղադրում են Գարեգին Ա կաթողիկոսին թունավորելով սպանելու մեջ: Կարո՞ղ է գործող հոգեւորականներից մեկին էլ Պապ թագավորի սպանության մեջ մեղադրեն, եթե այսպես գնա։

- Սատանան՝ ինքը, ի սկզբանե պայքարում է միության դեմ, նրա գործը պառակտելն է, հիմա սա ի՞նչ է անում՝ սատանայի գործ է անում, պառակտում է: Որպեսզի կարողանա պառակտել, նաեւ զրպարտում է, որովհետեւ սատանան նաեւ զրպարտիչ է: Հիմա եթե մենք նայում ենք սրա գրած գիրքը, այդ կարգի անբարո արժեքներ կրող երեւույթն իրավունք ունի՞ ինչ-որ մեկին բան ասի: Այստեղ են ասել՝ գողը դուրս է եկել, բարձր գոռում է՝ բռնեք գողին: Նրա նպատակը ո՛չ Ամենայն հայոց կաթողիկոսն է, ո՛չ Արշակ սրբազանը, ո՛չ Պողոսն է, ո՛չ Պետրոսն է, նրա նպատակը Եկեղեցին քայքայելն է, ջլատելն է: Մի բան հիշեցի․ սատանան մի իմաստուն մարդու է հայտնվում, հետը զրուցում է: Իմաստունն ասում է՝ դու նման չես որեւէ մեկին, դու ուրիշ ես, այսինքն՝ որեւէ մարդու նման չես: Սատանան ասում է՝ ես նա եմ, որն ուժ է տալիս մի արժեքի փոխարեն: Իմաստունն ասում է՝ փաստորեն, վերցրածդ ավելի թանկ է, քան թե այն, ինչ որ տալիս ես: Սատանան ասում է՝ ես քեզ կտամ մի այնպիսի գիտություն, այնպիսի հնարավորություն, որ մահկանացուներին հասու չէ։ Իմաստունն ասում է՝ ուժը եւ քո տված հնարավորությունն առանց իմաստության կործանիչ են: Այդ դեպքում, ասում է, ես քեզ մեծ փող ու հնարավորություն կտամ, իմաստունն ասում է՝ փողն ու հնարավորությունն էլ առանց ճշմարիտ գիտության կործանիչ են, էլի: Սատանան ասում է՝ բա ինչի՞ ես այսպես ապրում, դժվար ես ապրում, խնդիրներ ունես, ոնց որ այս սատանի ճուտն է շատ քահանաների ասում՝ դժվար ես ապրում, լիքը խնդիրներ ունես եւ այլն, քեզ պե՞տք է այսպես ապրելը, ինչի՞ համար ես այսպես ապրում: Իմաստունն ասում է՝ որ վերջում քո կողքին չլինեմ։ Հիմա այս սատանի ճուտն է, գնում է քահանաներին գայթակղում է։ Ով իմաստնություն ունի, ասում է՝ գնա, հետեւս գնա, չար սատանա, իսկ ում նպատակը փողն է, մարդ-դրամ, նյութ-թույն: Ով ինչ փնտրում է, այն էլ գտնում է այս կյանքում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում