Հայկական պատվիրակությունը ժամանել է Բաքու. ադրբեջանական լրատվամիջոցներ
Հայ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը պատասխան այցով ժամանել է Բաքու։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Սա տեղի է ունեցել ադրբեջանական պատվիրակության հոկտեմբերի 21-22-ին Երևան կատարած այցից հետո։ Երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունը շարունակվում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համատեղ հռչակագրի ընդունումից հետո ձևավորված խաղաղության օրակարգի շրջանակներում։
Ժամը 9:33-ին հինգ հայ փորձագետ տեղափոխող ինքնաթիռը Երևանից մեկնել է Բաքու՝ կլոր սեղանի քննարկմանը մասնակցելու համար: